Ստեփան Թումանյան
From Wikipedia, the free encyclopedia
Ստեփան Լևոնի Թումանյան (մարտի 26, 1921(1921-03-26)[1], Բերդ, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ[1] - հոկտեմբերի 1, 1984(1984-10-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական և պետական աշխատող։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971)[2], ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1965)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1966)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Թումանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1921(1921-03-26)[1] |
Ծննդավայր | Բերդ, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ[1] |
Մահացել է | հոկտեմբերի 1, 1984(1984-10-01) (63 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Կրթություն | ՀԱՊՀ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու (1969) |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական ծառայող |
Աշխատավայր | ՀԿԿ[1] և ԽՍՀՄ պետպլան |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը (1943)։ Եղել է Երևանի Ս. Կիրովի անվան քիմկոմբինատի տնօրեն (1954-1957, 1961-1971), ՀԽՍՀ Ժողտնտխորհի նախագահի առաջին տեղակալ (1957-1959), ՀԿԿ Կենտկոմի քարտուղար և բյուրոյի անդամ (1959-1961), ՀԽՍՀ Պետպլանի նախագահի առաջին տեղակալ (1971-1973), ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, ՀԽՍՀ Պետպլանի նախագահ։ 1977 թվականից ԽՍՀՄ Պետպլանի նախագահի տեղակալ։ Ընտրվել է ՀԽՍՀ 4-9 գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։