From Wikipedia, the free encyclopedia
Ստիլիանոս (Ստելիոս) Յաննակոպուլոս (հուն․՝ Στέλιος (Στυλιανός) Γιαννακόπουλος, հուլիսի 12, 1974[1][2][3], Աթենք, Հունաստան), հույն ֆուտբոլիստ ու մարզիչ, որը որպես կիսապաշտպան հանդես է եկել Հունաստանի հավաքականի կազմում։
Քաղաքացիությունը | Հունաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 12, 1974[1][2][3] (50 տարեկան) | ||
Ծննդավայր | Աթենք, Հունաստան | ||
Հասակ | 172 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան և եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մասնագիտական կարիերան սկսել է 1992 թվականին «Էթնիկոս Աստերաս» ակումբում, 1993 թվականին տեղափոխվել է «Պանիիլիակոս» ֆուտբոլային ակումբ, որտեղ անցկացրել է 3 մրցաշրջան։ 1996 թվականի ամռանը տեղափոխվել է «Օլիմպիակոս», որի կազմում հետագայում 7 անգամ դարձել է Հունաստանի չեմպիոն, նվաճել Հունաստանի գավաթը, մասնակցել Չեմպիոնների լիգային և ճանաչվել Հունաստանի լավագույն ֆուտբոլիստ։ 2003 թվականին միացել է անգլիական «Բոլթոն Ուոնդերերս» թիմին, որի կազմում դարձել է Լիգայի գավաթի խաղարկության ֆինալիստ և խաղացել մինչև պայմանագրի ավարտը 2008 թվականին։ 2008 թվականի սեպտեմբերի 23-ին մեկամյա պայմանագիր է կնքել «Հալլ Սիթի» ֆուտբոլային ակումբի հետ։
Հունաստանի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը կատարել է 1997 թվականի մարտի 12-ին Կիպրոսի ազգային հավաքականի դեմ խաղում։ 2004 թվականի Եվրոպայի առաջնությունում թիմի հիմնական խաղացողներից մեկն էր։ Մասնակցել է նաև 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.