Ստարիցա (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ստարիցա, քաղաք Ռուսաստանում 1297 վարչական կենտրոն Տվերի մարզի Ստարիցկի շրջանում։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ստարիցա | |||
Старица | |||
| |||
Ստարիցայի վանական համալիրը | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Մարզ | Տվերի մարզ | ||
Տեղական ինքնավարություն | Ստարիցկի շրջան | ||
Համայնք | Tver Province?, Tver Viceroyalty?, Տվերի նահանգ, Տվերի մարզ, Մոսկվայի մեծ իշխանություն և Q4439966? | ||
Հիմնադրված է | 1297 թ. | ||
Մակերես | 8 կմ² | ||
ԲԾՄ | 175 մ | ||
Բնակչություն | 7872 մարդ (2017) | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +7 48263 | ||
Փոստային ինդեքս | 171360 | ||
Փոստային դասիչ | 28253501 | ||
Պաշտոնական կայք | старицкийрайон.рф | ||
| |||
Բնակչությունը՝ — 7872 մարդ, 2017 թվականի տվյալներով։
Քաղաքը գտնվում է Վալդայի լեռների ծայր արևելքում, Վոլգա գետի ափին, նույնանուն երկաթգծի կայարանից 12 կմ հեռու, Տվեր քաղաքից 65 կմ հարավ-արևմուտք։
Հիմնադրվել է 1297 թվականին Տվերի իշխան Միխայիլ Յարոսլավիչի կողմից որպես ամրոց Ստարիցա գետի ափին[1]։
Մինչև XVI դարի սկիզբը Ստարիցան սովորաբար կոչվում էր Գորոդոկ կամ Գորոդեսկ (բայց ոչ "նոր քաղաք" կամ "Քաղաք Վոլգայի վրա"), ինչպես պնդում են որոշ հեղինակներ[2]։ Հաստատված է քաղաքի անունից հետո «Ստարիցա» տրվել է նույնանուն գետի վրա գտնվելու համար[1]։ Կա ավանդույթ, որ Ստարիցա քաղաքի տեղում եղել է Լյուբիմ քաղաքը, որը 1292 թվականին ավերվել է թաթարների կողմից։ Քաղաքի հիմնադրման վայրում ապրել է մի ծեր կին, որը թաքնվել է քարանձավներից մեկում, որից էլ քաղաքը իր անվանումն է ստացել։ Ավանդույթը չի հակասում պատմական իրադարձությունների ընթացքին, սակայն Լյուբիմ քաղաքին վերաբերող փաստաթղթեր չկան[3][4]։
1319 թվականին, ըստ Միխայիլ Յարոսլավիչի հոգևոր գրագիտության (Ուզբեկ խանի հրամանով սպանվել է 1318 թվականին Ոսկե հորդայում) Տվերի իշխանության տարածքը բաժանված էր իր չորս որդիների միջև, ընդ որում (Զուբցովի, Խոլմի և Միկուլինի հետ) անցել է Զուբցովի իշխանության կազմի մեջ՝ միայն երկրորդ եղբոր Ալեքսանդր Միխայելովիչի կալվածքն է մնացել անկախ [5]։ 1339 թվականին Ոսկե հորդայում Ալեքսանդր Միխայելովիչի մահապատժից հետո նրա հողերը՝ Զուբցովյան իշխանությունը անցել է նրա այրուն՝ Անաստասիային և նրա որդիներին։ Հետագայում որդիները իրեն միջև բաժանեցին իրենց հոր կալվածքը և այդ ամենը 1360 թվականին հաստատվել է խաղաղ պայամանագրով Ալեքսանդրովիչի կողմից, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Տվերի իշխանական արթռը Վասիլի Միխայելովիչ Կաշենսկու հետ։ Միևնույն ժամանակ Ստարիցան անցավ մեծ եղբոր՝ Վսեվոլոդ Ալեքսանդրովիչի կալվածքին, որի կառավարման կենտրոն Խոլմն էր[6]։ Վսեվոլոդ Ալեքսանդրովիչը մահացել է 1366 թվականի հունվարի 8-ին, որից հետո նրա Խոլմ-Ստարիցա կալվածքը բաժանվել է նրա որդիների միջև։ Ավագին՝ Յուրի Վսեվոլոդովիչին անցել է Խոլմը, իսկ կրտսերԻվան Վսեվոլոդովիչի կառավարման կենտրոնը դրաձել է Ստարիցան[7]։
1375 թվականին Ստարիցան Տվեր-մոսկովյան պատերազմի ժամանակ որոշ ժամանակ գրավվել է մոսկովյան զորքերի իշխան Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյի կողմից։ Հակամարտելով հորեղբոր՝ Տվերի մեծ իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչի հետ, Իվան Վսեվոլոդովիչը 1397 թվականին իր կալվածքները հանձնել է տվերի իշխանությանը և հեռացել Մոսկվա։ Սակայն Միխայիլ Ալեքսանդրովիչի մահից հետո (1399 թ․) հաշվտվել է Տվերի նոր իշխանի Իվան Միխայելովիչի հետ և վերադարձել է իր կալվածքները[8][9]։
Իվան Վսեվոլոդովիչը մահացել է1402 թվականին իր ունեցվածքը կտակելով իր զարմիկ Ալեքսանդրին, Տվերի նոր իշխան Իվան Միխայելովիչի որդուն։ Ալեքսանդր Իվանովիչի մետաղադրամների վրա կա պատկեր իշխանի անունով «денга городѣск[
ая]
», որ ցույց է տալիս հատման վայրը՝ Գորոդեսկ (Ստարիցա)։ 1425 թվականին Ալեքսանդրին է անցնում նաև Տվերի կառավարումը, որից հետո Ստարիցան միավորվում է մեծ իշխանության հետ և որպես կալվածք դադարում է գոյություն ունենալ[10]։
1485 թվականին Տվերի մեծ իշխանության կազմում Ստարիցան միացել է Մոսկվայի մեծ իշխանությանը։ 1505-1566 թվականներին Ստարիցան եղել է Ստարիցայի իշխանության կենտրոն՝ Մոսկվայի ռուսական վերջին իշխանների կալվածքներից մեկը։ 1565 թվականին Իվան Վասիլևիչ ցարը բաժանել է ռուսական կայսրությունը օպրիչինաների և զեմշչինաների, քաղաքը անցել է սզեմշչինայի մեջ[11][12]. 1566 թվականին Իվան IV Ահեղը ստարիցայի իշխանական կալվածքը փոխորինել է Վլադիմիր Անդրևիչի կալվածքի հետ, Ստարիցայի և Վերերայի փոխարեն տվել է Դիմիտրովը և Զվենիգորոդը, իսկ Ստարիցան վերցրել է օպրիչինայի մեջ[13]. Իվան IV սիրեց քաղաքը, քարե պարսպով պատեց և այնտեղ է ապրեց 1979-1581 թվականներին Ստեֆան Բատորի դեմ պատերազմների ժամանակ[14]։
1708 թվականից Ստարիցան Սմոլենսկի նահանգի քաղաք էր։ 1719 թվանաին այն գտնվում էր Տվերի նահանգի կազմում (սկզբնական շրջանում Սանկտ Պետերբուրգի նահանգում, իսկ 1727 թվականից Նովգորոդի նահանգի կազմում)։ 1775 թվականից Ստարիցան գավառական քաղաք էր Տվերի փոխարքայությունում (1796 թվականից Տվերի նահանգում)[1]։
XVIII-XIX դարերում Ստարիցան մեծ նավահանգիստ էր Սանկտ Պետերբուրգ տանող ճանապարհին։ Քաղաքի շրջակայքում զբաղվում էին կրաքարային հանքարդյունաբերությամբ («ստարիցյան մարմար»)[1]։ 1897 թվականին Ստարիցան ուներ 5396 բնակչություն, ուներ 10 եղկեղեցի, 21 գործարան և ֆաբրիկա (ամենամեծը կաշվի գործարանն էր), 124 առևտրային ձեռնարկություններ[14]։
Խորհրդային իշխանությունը Ստարիցայում հիմնադրվել է նոյեմբերի 30-ին 13 դեկտեմբերի) 1917 թվականին[15]։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ստարիցան 1941 թվականի հոկտեմբերի 12-ին գրավվել է գերմանա-ֆաշիստական զորքերի կողմից։ 1942 թվականի հունվարի 1-ին ազատագրվել է Կալինին ազատագրամն օպերացիայի ժամանակ[1]։
1963 թվականին Վոլգայի վրայով անց է կացվել Ստարիցյան կամուրջը։
Ստարիցայի կլիման չափավոր-ցամաքային է։
Ցուցանիշ | Հունվ | Փետ | Մարտ | Ապրիլ | Մայ | Հուն | Հուլ | Օգոս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկ | Տարեկան |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միջին ջերմաստիճան °C | -7. | -7.7 | -2 | 5.5 | 11.9 | 15.6 | 17.8 | 15.8 | 10.3 | 4.9 | -1.7 | -5.9 | 4.8 |
Տեղումների քանակը մմ | 40 | 32 | 31 | 33 | 62 | 81 | 91 | 82 | 68 | 62 | 48 | 44 | 674 |
Խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունները՝
Ստարիցայի տպարանում տպագրվում են «Ժալո» ամսագիրը եւ «Տվերի Պովոլժի» թերթը։
Ֆիքսված ծառայություններն ապահովում են ` «Սքայ Նեթ» ընկերությունների խումբը, «Ռոստելեկոմ»-ի Տվերի մասնաճյուղը, «Եվրասյա տելեկոմ ռու»։
Բջջային հեռախոսային ծառայություններն ապահովում են հետևյալ բջջային օպերատորները՝ «ՄՏՍ», «Բելայն», «Մեգաֆոն» и «Տել2»։
Հին Ստարիցայի թաղամասում գտնվել են նախկին կալվածքները՝ Պավլովյանների, Մալիննիկին, Բերնովոյանը (այստեղ Ֆուլֆանինների նախկին կալվածքում է գտնվել Ա․Ս․ Պուշկինի թանգարանը)։ Քաղաքը գտնվում է Պուշկինի Վերինվոլգյան մայրուղում։
Ստարիցա քաղաքում է նկարահանվել Ռոլան Բիկովի «Խրտվիլակ» ֆիլմի բազմաթիվ տեսարաններ (1983)։ Այստեղ նկարահանվել են Բեսոլցևի տան արտաքին տեսքը և այգու հին եկեղեցու ավերակները, որոնց տարածքում էլ այրվել են խրտվիլակը։
Քաղաքի զինանաշանը ձայնային է։ Քաղաքի զինանշանը մի փայտով ծեր կին է։ Ըստ լեգենդներից մեկի այս զինանաշանի վրա պատկերված է ծեր կին, որը միակն էր, որ կենդանի էր մանցել Բաթու խանի հարձակումներից։ Նա իր ձեռքում է պահում քաղաքի բանալիները։ Ըստ նույն լեգենդի նա թաքնվել էր Ստարիցայի քարանձավներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.