From Wikipedia, the free encyclopedia
Ստամոքսի քաղցկեղ, չարորակ ուռուցք , ծագում է ստամոքսի ենթալորձային շերտի էպիթելից։ Հանդիսանում է առավել հաճախ տարածված ուռուցքային հիվանդությունների շարքից։ Կարող է ծագել ստամոքսի տարբեր մասերից և տարածվել այլ օրգանների վրա, հատկապես կերակրափող, թոքեր, լյարդ։ Ստամոքսի քաղցկեղից աշխարհում ամեն տարի մահանում է մինչև 800.000 մարդ (2008 թվականի տվյալներով)[1]։
Ստամոքսի քաղցկեղ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Վնասում է | Ստամոքս |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն և աղեստամոքսաբանություն |
Stomach cancer Վիքիպահեստում |
Ստամոքսի քաղցկեղը աշխարհում գրավում է 4-րդ տեղը չարորակ գոյացությունների մեջ, 2002 թվականին ախտորոշվել է 930.000 դեպք[2]։ Այս հիվանդությունը ունի մահացության բարձր ցուցանիշ (ավելին քան 700.000 տարին), ինչը դարձնում է նրան ուռուցքային հիվանդությունների մեջ 2-րդ տեղը, թոքի ուռուցքից հետո, որպես մահվան պատճառ։ Ստամոքսի քաղցկեղը ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ[2]։ Ռուսաստանում ստամոքսի քաղցկեղը գրավում է 2-րդ տեղը ուռուցքային հիվանդությունների շարքում (15,8 %-տղամարդկանց մոտ 12,4 % — կանանց)[3]։ Մետաստազները առաջանում են ստամոսքսի քաղցկեղով հիվանդների 80—90%-ի մոտ, վեց ամսյա ապրելիությունը կազմում է 65% վաղ հայտնաբերման դեպքում, իսկ 15%՝ ուշ հայտնաբերման դեպքում։ Միջինում ամենաբարձր ապրելիությունը կազմում է 53 % Ճապոնիայում, այլ երկրներում 15—20%[4]: 50 պացիենտներից ովքեր դիմել են դիսպեպտիկ գանգատներով, հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղ[5]։
Ստամոքսի քաղցկեղի զարգացմանը նպաստող գործոններից են հանդիսանում ծխելը, ինֆեկցիաները, գենետիկական գործոնը[4]։ Ստամոքսի քաղցկեղի առաջացման հաճախականությունը կախված է ասկորբինաթթվի օգտագործման բացակայությունից, աղի օգտագործման չարաշահումից, պահածոներից, տապակած, կծու, ճարպային սնունդից։ Պատճառների մեջ մեծ դեր ունի ալկոհոլի չարաշահումը[7]։ Կապ կա նաև ստամոքսի քաղցկեղի, պղնձի, մոլիբդենի, կոբալտի և ցինկի փոխհարաբերության մեջ[7]։
Ստամոքսի ուռուցքի զարգացման գործում կարևոր գործոններից է հանդիսանում գաստրոդուոդենալ ռեֆլյուքսը, որը հանգեցնում է խրոնիկական գաստրիտի։ Ռիսկը ստամոքսի քաղցկեղի մեծանում է ստամոքսի վիրահատությունից 5-10 տարի անց, հատկապես Բիլրոթ II-ի դեպքում։
Ստամոքսի քաղցկեղ և հելիկոբակտեր պիլորի վարակի
Կան հստակ աղբյուրներ քաղցկեղի և Հելիկոբակտեր պիլորի ինֆեկցիաների միջև[8]։ Այս բակտերիան առաջացնում է հյուսվածաբանական փոփոխություններ, որոնք հանգեցնում են քաղցկեղի զարգացման։ Մեծ մասամբ ստամոքսի քաղցկեղին նախորդում է նախաքաղցկեղային պրոցես, ներգրավելով իր մեջ քրոնիկ գաստրիտ, մուլտիֆոկալ գաստրիտ, աղիքային մետապլազիա, ինտրաէպիթելյալ նեոպլազիա։ Հելիկոբակտեր պիլորին ավելի հաճախ հիմնական գործոնն է ստամոսքսի քաղցկեղի առաջացման մեջ։ Հաստատված է որ Helicobacter pylori-ն հանդիսանում է ամենա տարածված ռիսկի գործոնը ստամոսքսի ոչ կարդիալ հատվածի ուռուցքի հարցում[9]։ Կարդիալ հատվածի (պրոքսիմալ) քաղցկեղը H. pylori-ի հետ կապված չէ[10]։ Էրադիակացին Helicobacter pylor վարակի կարող է միջամտել քաղցկեղի զարգացման գործում, միայն թե քրոնիկական ընթացքի անցումը ադենոկացինոմայի դեպքում էրադիկացիան H. pylori-ի դադարում է լինել միջամտող գործոն քաղցկեղի առաջացումը կանխելու հարցում[11]։ Դրանից հետո աղիների մետապլազիան արդեն զարգացած է, էրքդիկացիան չի կանխում քաղցկեղի զարգացումը , չնայած կարող է դանդաղեցնել նրա պրոգրեսիվ ընթացքը[12]։ Ռիսկը ստամոքսի քաղցկեղի կախված է մանրէի վիրուլենտությունից և պացիենտի գենետիկական գործոնից, միայն թե գենետիկ հետազոտությունը կլինիկական փորձաշրջանի համար բացակայում է[9]։ Գիտնականները նշում են որ H.pylori-ին ստամոքսի քաղցկեղի զարգացման հարցում այդքան էլ կարևոր չէ, որ նրա ախտածագման մեջ կարևոր դեր է խաղում այլ գործոններ, ինչպես նաև ժառանգական նախատրամադրվածությունը։ Նրանք ընդգծում են որ ստամոքսի լորձաթաղանթը այլ միկրոօրգանիզմներ էլ եններթափանցում՝ ստրեպտոկոկ, ստաֆիլակոկ, միկրոկոկ, կանդիդա սնկերը և այլն։ Նրանցից որոշ մասը նույնպես կարող են ունենալ դեր ստամոքսի քաղցկեղի զարգացման հարցում[10]։ Քաղցկողի զարգացման գործխում կարող են ոնենալ նշանակություն ինչպես նաև ատրոֆիկ գաստիրիտը, ստամոքսի ադենոմատոզ պոլիպը, պերնիցիոզ անեմիանն, ծխելը, ալկոհոլիզմը և այլն։
Ստամոքսի քաղցկեղը վաղ շրջաններում չունի արտահայտված կլինիկական դրսևորումներ և բնորոշվում է ոչ ոպեցիֆիկ նշաններով (դիսպեպտիկ երևույթներ, ախորժակի իջեցում)։ Ստամոքսի քաղցկեղի այլ նշաններից է հանդիսանում՝ ասթենիա, մսային ուտելիքի հանդեպ անտանելիություն, քաշի կորուստ, ստամոքսի դիսկոմֆորտ։ Կարդիալ հատվացի քաղցկեղին բնորոշ է դիսֆագիա, պիլորիկ հատվածի դեպքում խանգարվում է սննդի անցումը (էվակուացիա) հանգեցնելով փսխման։ Ուշ փուլում գումարվում է ցավ էպիգաստրալ հատվածում, արյունահոսույուն (կղանքի փոփոխություն՝ մելենա, սրտխառնոց, փսխում սրճանման զանգվածի տեսքով կամ արյան հետքով)։ Ցավի առաջացումը խարող է խոսել այլ օրգանների ներաճման մասին՝ ենթաստամոքսային գեղձ, դիաֆրագմա, որովայնի արտափքում[13]։
Առավել հաճախ ընդունելի դասակարգումը ստամոքսի քաղցկեղի հանդիսանում է Բորմանի (1926) դասակարգումը՝
Վերջին երկու տեսակները ընթանում են ագրեսիվ տիպով, շատ շուտ են տալիս մետաստազներ և ունեն վատ տեսություն։
Ամեն տեսակը բաժանվում է տարբերակման ենթադասերի՝ բարձր- և ցածրտարբերակված ադենոկարցինոմա
T — առաջնային ուռուցք
N — Ռեգիոնար լիմֆատիկ հանգույց
M —հեռադիր մետաստազներ
Փուլեր | Չափորոշիչ T | ՉափորոշիչN | Չափորոշիչ M |
---|---|---|---|
0 | Tis | N0 | М0 |
IA | T1 | N0 | М0 |
IB | T2 | N0 | М0 |
T1 | N1 | M0 | |
IIA | T3 | N0 | М0 |
T2 | N1 | M0 | |
T1 | N2 | M0 | |
IIB | T4a | N0 | М0 |
T3 | N1 | M0 | |
T2 | N2 | M0 | |
T1 | N3 | M0 | |
IIIA | T4a | N1 | М0 |
T3 | N2 | M0 | |
T2 | N3 | M0 | |
IIIB | T4b | N0, N1 | М0 |
T4a | N2 | M0 | |
T3 | N3 | M0 | |
IIIC | T4a | N3 | М0 |
T4b | N2, N3 | M0 | |
IV | Ցանկացած T | Ցանկացած N | M1 |
Ստամոքսի քաղցկեղին բնորոշ է քաղցկեղածին (կանցերոմատոզ) մետաստազները՝ պլևրա, սրտամկան, ստոծանի, ճարպոն։
Քաղցկեղի մետաստազները հայտնաբերվում են ռեգիոնար լիմֆատիկ հանգույցներում՝ աջ և ձախ ստամոքսային զարկերակների ուղիով, ստամոքս-ճարպոնային, փայծաղային ռեգիոնար լիմֆատիկ հանգուգույցներով։
Տարբերակում ենք սպեցիֆիկ (յուրահատուկ) տեսակներ լիմֆոգեն մետաստազավորման՝
Առաջին երկու տեսակները հնարավոր է հայտնաբերել պալպատոր (շոշափելով) և ուլտրաձայնային հետազոտությամբ (ՈւՁՀ), հաստատման համար կատարում են պունկցիոն բիոպսիա։ Կրուկենբերգի քաղցկեղը արտահայտվում է ՈւՁՀ-մբ և լապարասկոպիկ, ինչպես նաև կարող է դիտվել լապասկոպիկ և պունկցիայի միջոցով[14].: Նշված մետաստազները արդյունք են քաղցկեղի ուշ փուլի։
Ավելի հաճախ մետաստազավորվում է լյարդ դռներակի ուղիով, լյարդը դրա հետևանքով դառնում է բլթավոր, առաջանում է պորտալ հիպերտենզիա, լյարդաբջջային անբավարարության։ Հնարավոր են նաև մետաստազներ դեպի թոքեր և այլ օրգաններ (երկամ,ոսկրեր,գլխուղեղ,հազվադեպ մակերիկամ և ենթաստամոքսային գեղձ)։
Ստամոքսի քաղցկեղի ախտորոշումը հանդիսանում է՝
Պետք է տարբերել՝ գաստրիտից, խոցային հիվանդությունից, բարորակ ուռուցքներից (պոլիմ, լեյոմիոմա, ֆիբրոմա), այլ չարորակ ուռուցքներից MALT լիմֆոմայից (անգլ.՝ mucosa-associated lymphoid tissue), սարկոմաներից (ֆիբրոսարկոմա, լեյոմիոսարկոմա), գաստրոինտեստիցիալ ուռուցք (անգլ.՝ GIST՝gastrointestinal stromal tumor): Կլինիկական պատկերը սկզբնական շրջանում քիչ է տարբերակվում մարսողական համակարգի մնացած հիվանդությունների կլինիկական նշաններից, դրա համար առաջնային նշանակույունը տարբերակման հարցում պատկանում է հյուսվածքաբանական հետազոտությանը։
Ներկայումս ստամոքսի քաղցկեղի հիմնական մեթոդն է հանդիսանում վիրահատական միջամտությունը[15]։ Ստամոքսի մասնահատումը նույնպես ապահովում է ամոքիչ (պալիատիվ) բուժում։ Քիմիոթերապիան և ճառագայթային միջամտությունը նույնպես ունեն արդյունավետ նշանակություն։ Սովորաբար հեռացվում է ամբողջ ստամոքսը (գաստրէկտոմիա)։ Ցուցված է ուռուցքի մասնակի կամ ընդհանուր (սուբտոտալ կամ տոտալ) տեղակայման դեպքում[13]։
Հազվադեպկատարվում է (հիվանդության վաղ փուլում) մասնահատում (ռեզեկցիա) (սուբտոտալ մասնահատում)՝ ուռուցքի անթրալ և կարդիալ հատվածների տեղակայման դեպքում I—II փուլերի դեպքում։
Ստամոքսի ուռուցքի դեպքում ցուցված է հեռացնել լիմֆատիկ հանգույցները։ Ըստ ծավալի տարբերում են՝
Վաղ ախտորոշման համար մեծ նշանակություն ունի կլինիկական նշանները, ունենալով բարձր ռիսկ այս հիվանդությա0 նհամար։ Խմբի մեջ պետք է հսկել 40-ից բարձր մարդկանց, ովքեր ունեն հետևյալ հիվանդությունները՝
Այս հիվանդներին պետք է հետևել ակտիվ հսկողությամբ ամենամյա էնդոսկոպիկ և ռենտգեն հետազոտությամբ, և կղանքի հետազոտություն՝ թաքնված արյան հայտնաբերման համար, վեց ամիսը մեկ։
Ինչպես մնացած քաղցկեղի տեսակները, ելքը և էֆեկտիվությունը ստամոքսի քաղցկեղի կախված է հիվանդության փուլից[16]։ Մեծ մասամբ քաղցկեղը արտահայտվում է ուշ փուլում և հանդիպում է առդեն տարածավ ձևով, այդ դեպքում ընդհանուր 5 տարվա ապրելիությունը կազմում է 15%։ Եթե մարդը ապրել է 5 տարի, հետագա ապրելիությունը բարձրանում է 10 տարով և այն կազմում է 11%,։ Երիտասարդ տարիքի մարդկանց մոտ ապրելիությունը ավելի բարձր է։ 50 տարեկանից ցածր 5 տարեկան ապրելիությունը կազմում է 16-22%։
Առաջին փուլ՝ Այս փուլի մարդկանց մոտ լրիվ առողջացումը բարձր տոկոս է կազմում։ 5 տարվա ապրելիությունը կազմում է 80%, որոնց 70% լրիվ առողջանում են։ Սա հայտնաբերվում է պատահաբար, և հանդիպում է հազվադեպ։
Երկրորդ փուլ՝ Այս փուլի հիվանդների մոտ 5 տարվա ապրելիությունը կազմում է 56 %, որոնցից 48-50 % ամբողջովին լավանում են, Ախտորոշման ընթացքում միայն 6%-ի մոտ է նկարագրվում երկրորդ փուլը։
Երրորդ փուլ՝ Այս փուլի հիվանդների մոտ 5 տարվա ապրելիությունը կազմում է 38 %, նրանցից 26 % ամբողջությամբ լավանում են։ Մետաստազավորման առկայության դեպքում 5 տարվա ապրելիությունը կազմում է 15 %, որոնցից լավանում են 10%,
Չորրորդ փուլ՝ Այս փուլի հիվանդների մոտ 5 տարվա ապրելիությունը կազմում է 5%, 10 տարվա ապրելիությունը կազմում է 2.3%: Նրանցից միայն 1,4 % լավանում։ Հանդիպում է հիվանդների մոտ 80 % դեպքերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.