From Wikipedia, the free encyclopedia
Ստադ դյու Ռե (ֆր.՝ Stade Municipal du Ray), ֆուտբոլի մարզադաշտ ֆրանսիական Նիս քաղաքում Մարզադաշտը շահագործման է հանձնվել 1927 թվականին և այդ ժամանակից սկսած՝ սև ու կարմիր գույներով ներկված մարզական այս կառույցը համարվել է Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Նիս» ֆուտբոլային թիմի այսպես կոչված՝ «տնային» մարզադաշտը, որտեղ հյուրընկալել է մրցակից թիմերին։ Ֆուտբոլասեր հանդիսականների տրամադրության տակ եղել է 18.696 նստատեղ[4]։ Քաղաքի կենտրոնում գտնվելու հանգամանքը հեշտացնում էր այնտեղ անցկացվող մարզական միջոցառումներին, ֆուտբոլային մրցախաղերին մարզասեր հանդիսականների հաճախելը, սակայն նստատեղերի համեմատաբար քիչ քանակությունը և կառույցի հնությունը տարիների ընթացքում դարձել էին խանգարող հանգամանք. այն այլևս չէր համապատասխանում ժամանակակից միջազգային չափանիշներին։ Այդ պարագան հաշվի առնելով՝ նախատեսվել էր Lingostière թաղամասում կառուցել նոր մարզադաշտ, սակայն 2006 թվականին կոռուպցիոն սկանդալի պատճառով այդ նախագիծը կյանքի չկոչվեց։ Արդեն հնացած համարվող մարզադաշտը 2013 թվականի սեպտեմբերին վերջապես փոխարինվեց նորակառույց Allianz Riviera-ով։
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Նիս |
Երկիր | Ֆրանսիա |
Հիմնադրված | հունվարի 30, 1927 |
Բացված | 1927 |
Սեփականատեր | City of Nice? |
Տարողություն | 18 696[1], 18 696[2] և 17 415[3] |
Տնային թիմ | Նիցցա |
Stade du Ray Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.