From Wikipedia, the free encyclopedia
Ստաբբուրսդալեն, ազգային պարկ Նորվեգիայի Պորսանգեր մունիցիպալիտետի (Ֆինմարք ֆյուլքեում) տարածքում։ Տարածքի մի փոքր մասը գտնվում է հարևան Կվալսուն մունիցիպալիտետի տարածքում։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենահյուսիսային սոճու անտառը[3]։
Ազգային պարկը գտնվում է Պորսանգեր ֆյորդից արևմուտք՝ Ստաբբուրսելվա գետի հովտում։ Այստեղ կան Հյուսիսային Նորվեգիային բնորոշ բոլոր տեղական լանդշաֆտները՝ մերկ, տունդրայով ծածկված լեռներ, սարահարթեր, ձորակներ, կեչուտ և սոճու անտառներ։ Գետի վրա կան սահանքներ (ջրվեժներ) և հորդառատ հանգիստ ջրով հատվածներ։ Այգու ամենաբարձր կետը Čohkarášša լեռն է, որն ունի ծովի մակարդակից 1139 մ բարձրություն։ Այգին ստեղծվել է 1970 թվականին և զգալիորեն ընդլայնվել 2002 թվականին[3]։
Ժամանակին այդ տարածքում սաամները որսացել են վայրի հյուսիսային եղջերու, իսկ 17-րդ դարից անցել են նրանց բուծմանը[3]։
7500-5000 տարի առաջ՝ կլիմայի տաքացման ժամանակ, սոճու անտառները տարածվել են դեպի հյուսիս։ Սակայն հետագայում ցրտել է, և այդ անտառները պահպանվել են միայն պաշտպանված գետային հովիտներում, ինչպիսին էլ կա Ստաբբուրսդալենում։ Այստեղ աճող սոճու անտառի պահպանությունը ազգային պարկի հիմնական խնդիրն է[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.