Սվետլանա Խորկինա
From Wikipedia, the free encyclopedia
Սվետլանա Խորկինա (ռուս.՝ Светла́на Васи́льевна Хо́ркина, հունվարի 19, 1979(1979-01-19)[1], Բելգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս մարմնամարզուհի, կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի զուգափայտերի վրա վարժություններում (1996, 2000), աշխարհի 9-ակի չեմպիոն, այդ թվում՝ երեք անգամ բացարձակ առաջնությունում և հինգ անգամ զուգափայտերի վրա վարժություններում, և Եվրոպայի 13-ակի չեմպիոն (երեք անգամ բացարձակ առաջնությունում)։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1995)։
Սվետլանա Խորկինա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | քաղաքական գործիչ, սպորտային մարմնամարզիկ և Պետական Դումայի անդամ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 19, 1979(1979-01-19)[1] (45 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բելգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
164 սանտիմետր | |
Մարզական կարիերայի ավարտից հետո՝ 2007 թվականից մինչև 2011 թվականներին, հինգերորդ գումարման ՌԴ Պետական դումայի պատգամավոր է Միասնական Ռուսաստան կուսակցությունից։ 2012 թվականի հոկտեմբերից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի գործերի վերահսկիչ վարչության ռեֆերենտ, 2016 թվականի փետրվարից՝ ԲԿՍԱ-ի պետի առաջին տեղակալ (ՌԴ ՊՆ ԲԿՍԱ), գնդապետ (2018)։ Ռուսաստանի Դաշնության 3 դասի գործող պետական խորհրդական։