Սվեշտարիի թրակիական դամբարան
From Wikipedia, the free encyclopedia
Սվեշտարիի թրակիական դամբարան (բուլղար․՝ Свещарска гробница, Sveštarska grobnica), թրակիական դամբարան, որը տեղակայված է Բուլղարիայի հյուսիսարևելյան հատվածում՝ Սվեշտարի գյուղի 2,5 կմ դեպի հարավ-արևմուտք[1]։
![]() | |
Thracian Tomb of Sveshtari* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Սվեշտարիի թրակիական դամբարան | |
Երկիր | ![]() |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i, iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1985 (3-րդ նստաշրջան) |
Համար | 359 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
1985 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։
Դամբարանը բացվել է ավերավայրի պեղումների ժամանակ` 1982 թվականին։ Թվագրվում է մ. թ. ա. 3-րդ դարին։ Կառուցվել է, ենթադրաբար, գեթերի ցեղի թրակիական տիրակալի և նրա կնոջ համար։
Դամբարանի ճարտարապետական զարդարանքը համարվում է եզակի. պատերին բույսերի բազմագույն նկարներ են և արտառոց ձևի կարիատիդեր։ 10 կանանց պատկերաքանդակները՝ փորագրված հուղարկավորության կենտրոնական պալատի պատերին, եզակի են և երբեք չեն հանդիպել թրակիական հողերում։ Դրանք վկայում են հին հելլենիստների հետ թրակիացիների շփումների մասին։
Ոսկորների միջոցով` որոնք ցրված էին դամբարանում, վերականգնվել են երիտասարդ կնոջ, երիտասարդ և տարեց տղամարդկանց կմախքներ։ Երրորդ՝ դամբարանի կողային սենյակը, որը նախատեսված էր նվերների պահպանման համար, պարզվել է դատարկ է։ Համարվում է, որ դամբարանը թալանվել է, սակայն հայտնի չէ, թե երբ և ինչու են կողոպտիչները, գանձերը վերցնելով, իրենց ետևից փակել դամբարանի մուտքը։
Դամբարանի շինարարությունում օգտագործվել է թրակիացիներին բնորոշ «չոր», առանց շաղախի, ընդ որում կրաքարային սալերն այնքան ամուր են, որ ճեղքի մեջ դանակի սայրը չի անցնում։
2 կմ շառավղով հայտնաբերվել է տարբեր չափերի ևս 26 կուրգան, և այդ ամբողջ շրջանը հայտարարվել է հնագիտական արգելոց։