Սպիտակ կաղնի[1] (լատ.՝ Quercus alba), հաճարազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառերի ցեղ է[2]։ Ցեղի անունը` լատ.՝ Verkus բառ է, որը նշանակում է գեղեցիկ ծառ[3]։ Հին Հունաստանում այն նվիրված էր գիտության, արևի և արվեստի աստված Ապոլլոնին[4]։ Կաղնու ճյուղը համարվում էր հզորության նշանաբան, այն պարգևում էին մարդկանց կյանքը փրկողներին, զինվորական սխրանքներ գործողներին և այլն[5]։ Հռոմեացիների մոտ այն նվիրված էր Յուպիտերին[6]։ Սլավոնները կաղնին համարել են սուրբ ծառ. այն նվիրված է եղել կայծակի և որոտի աստված Պերունին[7], իսկ հնդկիները ծառն անվանել են «տևադարա», որը բառացի նշանակում է «աստվածածառ»[8]։
Ծառը մինչև 25 մետր, երբեմն մինչև 40 մետր բարձրությամբ[9]։ Այս տեսակի առանձնահատկությունն այն է, որ ունի լայն սաղարթ, ճյուղերը լայն բացված են և աճում են գետնին զուգահեռ[10]։ Կեղևը բաց մոխրագույն է[11]։ Տերևները երկարավուն օվալաձև է, 12-20 սմ երկարությամբ[12]։
- Երիտասարդ տերևներ գարնանը
- Ընձյուղներ և տերևներ
- Հասուն ծառի կեղև
- Կաղիններ
Բնական պայմաններում այն աճում է Հյուսիսային Ամերիկայի արևելքում՝ Քվեբեկից հյուսիս մինչև Ֆլորիդայից հարավ[13]։
Առանձին ծառեր հասնում են մինչև 600 տարեկան[14]։
Սպիտակ կաղնու փայտանյութը ավանդաբար համարվում է ամենալավը վիսկու և գինու տակառների արտադրության համար[15]։
Սպիտակ կաղնի ծառը բնական խորհրդանիշ է ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգում[16]։ Իրականում սպիտակ կաղնին աճում է Ջորջիա նահանգի Աթենս քաղաքում, տեղական զբոսաշրջային գրավչություն է[17]։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.