Սպիտակցի Հայկո
ռաբիս երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հայկարամ Հրաչիկի Ղևոնդյան[1] (հոկտեմբերի 6, 1972, Սպիտակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), առավել հայտնի որպես Սպիտակցի Հայկո, հայ ռաբիս ժանրի երգիչ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղևոնդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Միջազգային ճանաչում է ձեռք բերել 2017 թվականին՝ ռեփեր Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգի կրկներգը կատարելու շնորհիվ, որը հավաքել է հարյուր միլիոնավոր դիտումներ համացանցում և դարձել հիթ հատկապես Հայաստանում, հայկական սփյուռքում, Թուրքիայում և արաբական երկրներում[2][3][4]։ Այդ երգի պաշտոնական ռեմիքս կատարվել է ֆրանսիացի ռեփեր Maître Gims-ի հետ համագործակցությամբ[5]։ Հայկոն նաև կատարում է Սեմի Ֆլեշի «Ալլա Յար» երգը, որը նույնպես միլիոնավոր դիտումներ ունի։
Remove ads
Անձնական կյանք
Ծնվել է 1972 թվականի Հոկտեմբերի 6-ին Սպիտակ քաղաքում, որտեղից էլ գալիս է նրա բեմական անունը՝ Սպիտակցի։
2018 թվականի դեկտեմբերին Հայկոն Երևանի Խանջյան փողոցում մահվան ելքով կրկնակի վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող 60-անց կնոջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին[6]։ 2020 թվականին հայտնի դարձավ, որ այդ գործը կարճվել է[7]։
Remove ads
Սկավառակագրություն
- 1997 - Արմինե
- 2000 - 2000 Live
- 2001 - Հայացքդ
- 2002 - Կաղոթեմ քեզ համար
- 2003 - Երջանիկ օրերս
- 2003 - Surprise
- 2003 - Party Time
- 2004 - Վարել եմ մոմերը
- 2005 - Live in Belgium
- 2005 - Հայկո և Եղիշ
- 2006 - Live
- 2006 - Իմ Հասակը
- 2006 - New Live from Hayko
- 2006 - The best of
- 2007 - Ծփում է Սեվանը
- 2007 - Իմ ախպեր
- 2007 - Մենակ եմ
- 2007 - Սիրելի ընկեր
- 2007 - Live in Moscow
- 2008 - Ինչ իմանայի
- 2008 - Ծափ ծափ հավեսով
- 2009 - Մայրիկ
- 2009 - Live Concert in Yerevan
- 2009 - Կյանքի կարուսել
- 2009 - Ամպրոպ որոտաց
- 2010 - Տուր ինձ սերդ
- 2010 - Live in Concert
- 2013 - Ասա տեր աստված
- 2017 - Քամու նման անցան
- 2021 - Արի յար արի
Remove ads
Տեսաերիզներ
- 2003 - Happy Birthday 36
- 2006 - The best of
- 2007 - Live concert collection
- 2009 - Live Concert in Yerevan
- 2010 - Live in Concert
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads