From Wikipedia, the free encyclopedia
Սո Ին Գուկ (հանգըլ՝ 서인국, հոկտեմբերի 23, 1987, Ուլսան, Հարավային Կորեա[1]), հարավկորեացի երգիչ և դերասան։ Երգչի կարիերան սկսել է 2009 թվականին Superstar K ռեալիթի շոուում հաղթելուց հետո, իսկ դերասանական կարիերան իրականացրեց 2012 թվականին «Պատասխան 1997» հեռուստասերիալում նկարահանվելով։ 2014 թվականին նկարահանվել է «Ավագ դպրոցի արքան» դորամայում (հեռուստասերիալ)։
Սո Ին Գուկ | |
---|---|
Սո Ին Գուկը 2016 թվականին | |
Հասակը | 1.80 |
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր | Ուլսան, Հարավային Կորեա[1] |
Կրթություն | Սեհանի hամալսարան |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Ազգություն | կորեացի |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, կինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և ստուդիական երաժիշտ |
Ակտիվ շրջան | 2009 ― ներկա |
Ժանրեր | փոփ |
seoinguk.co.kr | |
Սո Ին Գուկ՝ Վիքիպահեստ | |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Սո Ին Գուկը ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 14-ին Ուլսանում՝ աղքատների ընտանիքում[2]։ 10 տարեկանում կորեացի ռոքեր Կիմ Ջունգ Մինին լսելուց հետո երազում է դառնալ երգիչ։ Լինելով ամաչկոտ տղա՝ երիտասարդ Սոն իր տաղանդը բացահայտում է մասնակցելով դպրոցական իրադարձություններին։ Սովորել է կիրառական երաժշտություն Դեբուլի համալսարանում և ի վերջո սկսել է մասնակցել մի շարք խոշոր ընկերությունների կազմակերպած լսումներին։
Նրան բազմիցս մերժելուց և նիհարել խնդրելուց հետո, Սո Ին Գուկը ստիպված է լինում պայքարել Բուլիմիայի դեմ և նրա ձայնային լարերը վնասվում են ստիպողական սննդային փսխեցման պատճառով։ Չնայած դժվարություններին՝ նա չի հանձնվում և արդեն 2009 թվականին մասնակցություն է ունենում Superstar K ռեալիթի շոուին։
Արդյունքում նա դառնում է երաժշտական ծրագրի 1-ին եթերաշրջանի հաղթող։ Սոն Ին Գուկը ուշադրության կենտրոնում էր, որին հետևում է ձայնագրությունների ձգված գրաֆիկը, ֆոտոսեսիաներ, հարցազրույցներ և հեռուստատեսային հաղորդումներ։
2012 թվականին Սո Ին Գուկն առաջին անգամ նկարահանվում է «Սիրային անձրև» դորամայում[3][4][5]։ Ճապոնիայում իր գործունեությունը զարգացնելու համար պայմանագիր է կնքում ճապոնական Irving Entertainment ընկերության հետ[6][7][8]։
Նույն թվականին Սո Ին Գուկը ստանում է իր առաջին գլխավոր դերը 90-ականների «Պատասխան 1997» նոստալգիկ դորամայում[9][10][11][12][13][14]։ Իսկ «Խարդախ որդիներ» դորամայում մասնակցության հաստատումից հետո Սո Ին Գուկը հայտարարում է․
Ես ընտրեցի ընտանեկան դրամա, որովհետև ցանկանում էի հետևել և սովորել ավելի փորձառու գործընկերներից։ |
Ապրիլի 19-ին Սո Ին Գուկը հյուրընկալվում է YTN‘s ‘News and Issues – Issue and People, որտեղ կիսվում է հեռուստադիտողների հետ այն մասին, թե ինչպես է փորձել ընդունվել JYP Entertainment։
2014 թվականին նկարահանվել է tvN ընկերության կողմից նկարահանված «Ավագ դպրոցի արքան» դորամայում (հեռուստասերիալ)՝ ստանալով գլխավոր դերերից մեկը[20][21][22][23][24][25]։
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«Everlasting» |
|
Տարի | Վերնագիր | Դեր | Հեռուստա-
ընկերություն |
---|---|---|---|
2012 | Սիրո անձրև | Կիմ Չանգ Մո (1970-ներ) / Կիմ Ջոն Սոլ (2012) | KBS2 |
Պատասխան 1997 | Յուն Յուն Ջե | tvN | |
Որդիները | Յու Սընգ Գի | ||
2013 | Ես ապրում եմ մենակ | Ինքն իրեն | |
Վարպետի արևը | Կանգ Ու | ||
Պատասխան 1994 | Յուն Յուն Ջե (կամեո, դր․ 16-17) | tvN | |
2014 | Այլ հրաժեշտ | Ահն Յունգ Մո | Dramacube |
Ավագ դպրոցի արքան | Լի Մին Սոկ / Լի Հյունգ Սոկ | tvN | |
Արքայի դեմքը | Գվանգհե արքայազն | KBS2 | |
Տարի | Վերնագիր | Դեր |
---|---|---|
2013 | Առանց շնչելու | Վոն Իլ |
Տարի | Վերնագիր | Արտիստ |
---|---|---|
2012 | "Please Don't..."[26] | K.Will |
2013 | "Would You?" | Swings-ը Սո Ին Գուկի հետ |
"Pick Up the Phone" | Phone | |
Տարի | Վերնագիր | Դեր |
---|---|---|
2012 | Gwanghwamun Love Song | Հյուն Վու |
Տարի | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Ներկայացված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2009 | Cyworld Digital երաժշտական մրցանակաբաշխություն | Տարվա նորեկ | Հաղթանակ | |
2010 | Mnet Asian երաժշտական մրցանակաբաշխությու | Լավագույն նոր տղամարդ արտիստ | Առաջադրված | |
2012 | Կորեական դորամաների 5-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասան | Հաղթանակ | |
Լավագույն զույգ (Ջունգ Ըն Ջիի հետ) | Հաղթանակ | |||
5th Style Icon մրցանակաբաշխություն | Լավագույն ոճային իկոնների թոփ 10 (Ջունգ Ըն Ջիի հետ) | Հաղթանակ | ||
Կ-դորամա Աստղ 1-ին մրցանակաբաշխություն | Փայլող աստղ | Հաղթանակ | ||
Լավագույն զույգ (Ջունգ Ըն Ջիի հետ) | Հաղթանակ | |||
Լավագույն OST | "All for You" (Ջոնգ Ըն Ջիի հետ) | Հաղթանակ | ||
Mnet Asian 14-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն OST[28] | Հաղթանակ | ||
Melon 4-րդ երաժշտական մրցանակաբաշխություն | Լավագույն OST | Հաղթանակ | ||
MBC դրամա մրցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասան | Որդիները | Առաջադրված | |
KBS դրամա մրցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասան | Սիրային անձրև | Առաջադրված | |
2013 | Gaon Chart K-Pop 2-րդ մրցանակաբաշխություն | Տարվա երգ (սեպտեմբեր) | "All for You" (Ջոնգ Ըն Ջիի հետ) | Հաղթանակ |
Baeksang 49-րդ մշակութային մրցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասան (TV) | Պատասխան 1997 | Առաջադրված | |
SBS դրամա մրցանակաբաշխություն | Նոր աստղ մրցանակ | Վարպետի արևը | Հաղթանակ | |
2014 | Gaon Chart K-Pop 3-րդ մրցանակաբաշխություն | Տարվա երգ (դեկտեմբեր) | "Loved You" (Զիայի հետ) | Հաղթանակ |
Baeksang 50-րդ մշակութային մրցանակաբաշխություն | Ամենահայտնի դերասան (TV) | Վարպետի արևը | Առաջադրված | |
Կորեական դորամաների 7-րդ մրցանակաբաշխություն | Գերազանցության մրցանակ, դերասան | Ավագ դպրոցի արքան | Առաջադրված | |
Style Icon 7-րդ մրցանակաբաշխություն | Ոճային աստղերի թոփ 10 | Չկա տվյալ | Առաջադրված | |
KBS դրամա մրցանակաբաշխություն | Գերազանցության մրցանակ | Արքայի դեմքը | Առաջադրված | |
Լավագույն նոր դերասան | Հաղթանակ | |||
Mnet Asian 16-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն համագործակցություն (Զիայի հետ) | "Loved You"[29] | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.