From Wikipedia, the free encyclopedia
Սոֆյա Տարասովա (ուկր. Софія Михайлівна Тарасова, մարտի 31, 2001, Կիև, Ուկրաինա)[1], ուկրաինացի ռուսաստանաբնակ[2] երգչուհի, որը երկրորդ տեղն Է զբաղեցրել «Մանկական Եվրատեսիլ 2013» մրցույթում[3], հաղթել «Մանկական Նոր ալիք 2013»[4] և «Sanremo Junior 2015» մրցույթներում[5]։
Սոֆյա Տարասովա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Софія Тарасова |
Ծնվել է | մարտի 31, 2001 (23 տարեկան) Կիև, Ուկրաինա |
Երկիր | Ուկրաինա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Sofia Tarasova Վիքիպահեստում |
Սոֆյա Տարասովան ծնվել է 2001 թվականի մարտի 31-ին Կիևում[6]։ Երկու տարեկանում ընդունվել է Ռեյնգոլդ Գլիերի անվան երաժշտական ակադեմիայի շնորհալի երեխաների խումբ[7]։ Ուսուցիչներն ասում էին, որ երեխան բացարձակ լսողություն ունի[8]։ Այդ ժամանակվանից ի վեր նա անցել է երկարատև ստեղծագործական ուղի, մասնակցել բազմաթիվ մրցույթների, ինչպես ուկրաինական, այնպես էլ միջազգային[8][9]։ 2012 թվականին մասնակցել է ուկրաինական «Ձայնը։ Երեխաներ» հեռուստատեսային նախագծին, որտեղ եղել է Թինա Կարոլի թիմում[10]։
2013 թվականի օգոստոսին Սոֆյան հաղթել է «Մանկական Նոր ալիք» փառատոնում[11][12][13]։
«Մանկական Եվրատեսիլ 2013» երաժշտական մրցույթի Ուկրաինայի ազգային ընտրություններում տարած հաղթանակը Սոֆյա Տարասովային հնարավորություն է տվել ներկայացնելու երկիրը մրցույթի եզրափակչում, որն անցկացվել է 2013 թվականի նոյեմբերի 30-ին Կիևում[9][14]։ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի եզրափակչից մի քանի օր առաջ երիտասարդ երգչուհին հիվանդացել է, ըստ լրագրողների ենթադրության՝ անգինայով[15][16], ինչը կարող էր ազդել նրա ելույթի վրա։ Մրցույթում Սոֆյան գրավել է 2-րդ տեղը՝ զիջելով Մալթայի ներկայացուցիչ Գայա Կաուկիին[17]։
2014 թվականին «Երկրի երեխաները» համահավաք երգչախմբի կազմում (որին միացել էին Open Kids խումբը, «Ռեսպուբլիկա KIDS» դպրոց-ստուդիայի սաները և այլ հայտնի երեխաներ) ձայնագրել է «Աշխարհն առանց պատերազմի» երգը»[18][19]։
2015 թվականին Սոֆիան Իտալիայում արժանացել է «Sanremo Junior 2015» մրցույթի գրան պրիի[20]։
2017 թվականին հրավիրվել է մասնակցելու բրիտանացի պրոդյուսեր Simon Fuller-ի «Now United» նոր նախագծին որպես Ռուսաստանի ներկայացուցիչներից մեկը։ Մեկ շաբաթ անցկացնելով Լոս Անջելեսում՝ Սոֆյա Տարաովան Boot Camp-ի նախապատրաստական փուլում հրաժարվել է մասնակցությունից։
Տարի | Անվանում |
---|---|
2012 | Життєвий пазл |
2013 | We Are One |
Змінити все | |
Брюнетки краще | |
2014 | Верь мне |
2015 | Восьмое чудо |
Неба дожди | |
Сестра | |
2016 | Лететь высоко |
Forever Young | |
Дощi | |
2018 | Leave Me Alone |
2019 | Мы стоим у воды |
2019 | Киев - Москва |
[A] Հիթ-շքերթները կազմվում են Ռուսաստանի 200 ռադիոկայանների, ինչպես նաև աշխարհի (Ուկրաինա, ԱՊՀ այլ երկրներ, Մերձբալթիկա, Կիպրոս, Իսրայել, Գերմանիա, ԱՄՆ և Կանադա) 230 ռուսալեզու ռադիոալիքների տվյալների հիման վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.