From Wikipedia, the free encyclopedia
Սոֆիա Բուտելա (ֆր.՝ Sofia Boutella, ապրիլի 3, 1982[1], Ալժիր, Ալժիր[1]), ֆրանսիացի պարուհի և դերասանուհի, համարվում է Nike ընկերության դեմքը[2]։
Սոֆյա Բուտելա صوفيا بوتلة | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Ալժիր, Ալժիր[1] |
Կրթություն | Բերկլիի երաժշտական քոլեջ |
Քաղաքացիություն | Ալժիր և Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի և պարուհի |
Ընտրանի | Մումիա, Star Trek Beyond?, Քինգսման․ գաղտնի ծառայություն, Atomic Blonde?, Hotel Artemis? և Էքստազ (ֆիլմ, 2018) |
Ծնողներ | հայր՝ Safy Boutella? |
Սոֆիա Բուտելան ծնվել է 1982 թվականի ապրիլի 3֊ին Ալժիրի Բաբ֊Էլ֊Ուեդ քաղաքում։ Նրաա հայրը կոմպոզիտոր Սաֆի Բուտելան է։ 5 տարեկանից նա զբաղվում էր բեմադրությամբ։ 10 տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա։ Դպրոցում Սոֆիան զբաղվում էր գեղարվեստական մարմնամարզությամբ (Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցրել է 2֊րդ հորիզոնականը)[3]։
Միաժամանակ զբաղվել է և՛ հիփ-հոփով, և՛ փողոցային պարերով։ Պարել է «Vagabond Crew» խմբում։ 2006 թվականին հաղթել է World Championship HipHop Battle-ը։ Ավարտել է Բերքլիի երաժշտական քոլեջը։
Բլանկա Լիի հետ աշխատել է բեմադրությունների վրա (աշխատանքներից են Daft Punk֊ի «Around the world» երգի տեսահոլովակի բեմադրությունը), նկարահանվել է գովազդային տեսահոլովակներում։ 2002 թվականին նկարահանվել է «DJ: Le Defi», հետագայում «Permis d’aimer» և «Les Cordier: juge et flic» ֆիլմերում։
2005 թվականին նկարահանվել է «Nikewoman» գովազդային հոլովակում, իսկ 2006 թվականին դարձել է Nike ապրանքանիշի դեմքը։
Ջեյմի Քինգի հետ աշխատել է «RockStar Workout» տեսահոլովակի բեմադրության վրա։ Հետագայում դարձել է Մադոննայի պարային խմբի անդամը և նկարահանվել է նրա «Hung up» և «Sorry» երգերի տեսահոլովակներում[4]։ Նա նաև աշխատել է Ռիհաննայի, Մրայա Քերիի, Ջասթին Թիմերլեյքի, Բրիթնի Սփիրսի, Jamiroquai֊ի, Bodyrockers֊ի, Black Eyed Peas֊ի և այլ արտիստների հետ[5]։
2009 թվականին նրանք հրավիրել են Մայքլ Ջեքսոնին պարային խումբ, սակայն նա ստիպված եղավ հրաժարվել, քանի որ այդ շրջագայության ամսաթիվը համապատասխանում էր Մադոննայի շրւագայության հետ։
2011 թվականի փետրվարին նկարահանվել է Մայքլ Ջեքսոնի մահվանից հետո նկարահանված «Hollywood Tonight» երգի տեսահոլովակում։
2012 թվականին նկարահանվել է «Փողոցային պարեր 2», որտեղ նա մարմավորում է Եվային, մի աղջկա, ով ֆիլմի գլխավոր հերոսին լատինոաերիկան պարեր է սովորեցնում և օգնում է նրան հաղթել պարային մրցաշարում։ 2015 թվականին նկարահանվել է «Քինգսման․ գաղտնի ծառայություն» ֆիլմում[6]։ 2016 թվականին նկարահանվել է «Սթարտրեկ։ Անվերջություն» ֆիլմում։ 2017 թվականին Թոմ Կրուզի հետ միասին նկարահանվել է «Մումիա» ֆիլմում։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2002 | Սուպեր ԴիՋեյ | DJ: Le défi | Սամիա |
2004 | Կորդե։ Պահակախումբ | Les Cordier, juge et flic | Մայա |
2005 | Սիրո թույլտվություն | Permis d'aimer | Լիլա |
2006 | Ազուր և Ասմար | Azur et Asmar | Էլֆերի փերին |
2012 | Փողոցային պարեր 2 | StreetDance 2 | Եվա |
2014 | Հրեշներ։ Մութ աշխարհամաս | Monsters: Dark Continent | Առա |
2015 | Քինգսման․ գաղտնի ծառայություն | Kingsman: The Secret Service | Գիզել |
2015 | Jet Trash | Վիքս | |
2016 | Սթարտրեկ։ Անվերջություն | Star Trek Beyond | Ջեյլա |
2017 | Պայթուցիկ շիկահերը | Atomic Blonde | Սանդրինա |
2017 | Մումիա | The Mummy | արքայադուստր Ամանետ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.