Սուքոթ (Տաղավարաց տոն)
From Wikipedia, the free encyclopedia
Սուքոթ (եբրայերեն՝ סוכות - տաղավարներ), աստվածաշնչյան հրեական տոն է, որը նշում են Թիշռեյ ամսվա 15-րդ օրը։ Տոնը շարժական է և ընկած է սեպտեմբերի ու հոկտեմբերի միջև։ Երուսաղեմի տաճարի գոյության ընթացքում Սուքոթը համարում էին ուխտագնացության երեք տոներից մեկը, երբ իսրայելացիները պետք է ուխտի մեկնեին դեպի տաճար։
Սուքոթն ունի երկակի նշանակություն. Ելից գրքում հիշատակվածն ունի գյուղատնտեսական բնույթ։ Առավել լայն տարածվածը կրոնական նշանակությունն է Ղևտացոց գրքում, որում ոգեկոչում են հրեաների ելքը Եգիպտոսից և կախվածությունն Աստծո կամքից (Ղևտացիներ 23:42-43)։ Տոնն Իսրայելում տևում է մեկ շաբաթ, իսկ հրեական սփյուռքում՝ ութ օր։
Արագ փաստեր Սուքոթ (Տաղավարաց տոն) סוכות, Տեսակ ...
Սուքոթ (Տաղավարաց տոն) סוכות | |
---|---|
Սուքա (տաղավար) | |
Տեսակ | Three Pilgrimage Festivals?, պետական տոն և տոն |
Ենթադաս | հրեական տոներ |
Ամսաթիվ | 15 Tishrei?, 16 Tishrei?, 18 Tishrei?, 19 Tishrei?, 20 Tishrei?, 21 Tishrei? և 17 Tishrei? |
Կապված | Սիմհաթ Տորա, Շմինի Ացերետ |
Փակել