Սուրբ Վիտուսի Մայր Տաճար
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Վիտուսի Մայր Տաճար կամ Սրբեր Վիտուսի, Վենցեսլաուսի և Ադալբերտի Տաճար (չեխ․՝ metropolitní katedrála svatého Víta, Václava a Vojtěcha), Հռոմի կաթոլիկ եկեղեցու տաճար Պրահայում, արքեպիսկոպոսի նստավայր։ Մինչև 1997 թվականը տաճարը նվիրված էր միայն Սուրբ Վիտուսին և մինչ օրս անվանվում է միայն նրա անունով։
Սուրբ Վիտուսի Մայր Տաճար չեխ․՝ Katedrála svatého Víta | |
---|---|
Սուրբ Վիտուսի մայր տաճար | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար |
Երկիր | Չեխիա |
Տեղագրություն | Հրադչանի[1] և Պրահա 1 |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Թեմ | Պրահայի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | կանգուն |
Հիմնական ամսաթվերը | 1344 |
Ներկա վիճակ | գործող |
Մասն է | Պրահայի ամրոց |
Կազմված է | Saint Wenceslas Chapel? և Golden Gate? |
Ժառանգության կարգավիճակ | part of cultural heritage site in the Czech Republic? |
Նվիրված | Սուրբ Վիտոս, Adalbert of Prague? և Saint Wenceslaus I, Duke of Bohemia? |
Անվանված | Սուրբ Վիտոս |
Ճարտարապետ | Մաթյո Արրասացի և Պետեր Պարլեր |
Հիմնադիր | Arnošt of Pardubice? և Կառլոս IV կայսր |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն և Նեոգոթիկա |
Կառուցման սկիզբ | 930 թ., ներկայիս տեսքով՝ 1344 թ. |
Կառուցման ավարտ | 1929 թ. |
Հիմնադրված | 1344 |
60 մ | |
Երկարություն | 124 մ |
Լայնություն | 60 մ |
St. Vitus Cathedral Վիքիպահեստում | |
katedralasvatehovita.cz |
Այս տաճարը գոթական ճարտարապետության գերազանց օրինակ է և հանդիսանում է երկրի ամենամեծ ու կարևոր եկեղեցական կառույցը։ Այն տեղակայված է Պրահայի ամրոցի տարածքում, այնտեղ են գտնվում Բոհեմիայի մի շարք թագավորների և Սրբազան Հռոմեական կայսրության կայսրերի գերեզմանները։ Տաճարը հանդիսանում է Չեխիայի կառավարության սեփականությունը և մտնում է Պրահայի Ամրոցի համալիրի մեջ[2]։ Տաճարի երկարությունը 124 մ է, լայնությունը՝ 60 մ, հիմնական աշտարակի բարձրությունը՝ 96.5 մ, դիմացի աշտարակինը՝ 82 մ, կամարինը՝ 33 մ[3]։