From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Սեղբեստրոսի օր (Սելիվերստի օր), կրոնական տոն։ Կաթոլիկ երկրներում նշվում է դեկտեմբերի 31–ին, ուղղափառներում՝ հունվարի 15–ին։ Որպես կանոն համարվում է աշխատանքային օր։
Սուրբ Սեղբեստրոսի օր | |
---|---|
Տեսակ | կրոնական տոն, Քրիստոնեական տոն և տոն |
Ամսաթիվ | դեկտեմբերի 31 և Հունվարի 2 |
Անվանված է | Սեղբեստրոս I |
Ի հիշատակ | Սեղբեստրոս I |
Սեղբեստրոս I Հռոմի Պապը ծնվել է 3–րդ դարում, Հռոմում՝ քրիստոնյա ընտանիքում։ Այս սուրբ քարոզչի կյանքի մասին քիչ տեղեկություններ են հայտնի, սակայն մեզ է հասել մի լեգենդ։ Այդ հին լեգենդի համաձայն, մեր թվարկության 314 թվականին, սուրբ Սեղբեստրոսը բռնել է Հին կտակարանի հրեշին՝ ծովային Լևիֆան օձին։ Կաթոլիկ միջավայրում համարվում էր, որ 1000 թվականին այս բիբլիական հրեշը ազատություն կստանար և այդժամ կգար աշխարհի վերջը։ Սակայն սուրբ Սեղբեստրոսի ջանքերով այդ ամենը տեղի չունեցավ, նա փրկեց աշխարհը բիբլիական աղետից[1]։ Այս լեգենդում միավորվում են Սեղբեստրոս 1–ինի, 314 թվականին սպանված հրեշի և Սեղբեստրոս 2–րդի (Հռոմի պապը 999–1003 թվականներին, ով դիմակայելով սատանայի մեքենայություններին համարվել է կախարդ) կերպարները։
Սեղբեստրոս 1–ինի աշխարհիկ կյանքի ավարտի ամեն տարելիցին կաթոլիկները աղոթում են նրա համար և այդ օրը կոչում «Սուրբ Սեղբեստրոսի օր»։ Կաթոլիկները հագնում են դիմակահանդեսի զգեստներ և իրենց կոչում Սեղբեստրոս–Կլաուսներ (զվարճալի բառախաղ Սանտա Կլաուսից)։ Մի շարք երկրներում անցնող տարվա վերջին օրը հենց այդպես էլ անվանում են՝ «Սեղբեստրոս», և «Ու՞ր ես գնալու Սեղբեստրոսին» հարցն ըստ էության նշանակում է «Որտե՞ղ ես պլանավորում նշել Ամանորը»[2]։
Այդ օրն ով արթնանում է վերջինը անվանում են «Սեղբեստրոս»։ Նիրհել սիրողն, ըստ տոնի ավանդույթի, պարտավոր է տուգանք վճարել։ Հնում հոլանդացի աղջիկները ջանում էին լինել ժրաջան և մինչ արևածագը ավարտել տան բոլոր գործերը։ Համարվում էր, որ նման եռանդը օգնում էր հարսնացուի որոնումներում և հաջորդ տարի ջանասեր աղջիկը պարտադիր կամուսնանար[3]։
Առավել հսկայական տոնակատարություններն անցնում են Մադեյրա կղզում։ Հսկայական տոնը շարունակվում է 20։00–ից մինչև առավոտ։ Ֆունշալը՝ պորտուգալական կղզու վարչական կենտրոնը, լուսավորում են 250 հազար բազմագույն լամպեր[4]։
Այս երկրում Սեղբեստրոսին անպայման պատրաստում են խնձորներով, կծվիչով և ոսպով ծածան։ Համարվում է, որ նման հյուրասիրությունը եկող տարում հաջողության և երջանկության նախաբանն է։ Սեղանին կատեգորիկ անընդունելի է պիցան, համարվում է, որ դրանից երջանկությունը կարող է «թռչել–գնալ» ինչպես թռչունը[5]։
Ռուսաստանում «Սեղբեստրոսի օրը» կամ «Հավ ու հավիկի օրը» նշվում է ազգային ավանդույթներով հունվարի 2–ին (15)։ Այդ օրը համարվում է հավերի տոն․ մաքրում են հավանոցները, բարելավում են թառերը, ծխահարում են պատերը մխացող կղմուխով կամ գոմաղբով ու ածխով։ Մի շարք տեղերում հավանոցում անպայման կախված է «հավերի աստվածը», որպեսզի վհուկները չճնշեն հավերին։ Վաղ առավոտյան պառավները դյութական ջրով ողողում էին դռների բարավորները, որպեսզի պաշտպանեն տան մուտքը տենդային հիվանդություններից[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.