![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a0/SaintNaum.jpg/640px-SaintNaum.jpg&w=640&q=50)
Սուրբ Նաում
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Նաում (բուլղարերեն և մակեդոներեն՝ Свети Наум, Սվետի Նաում), հայտնի է նաև Նաում Օհրիդցի կամ Նաում Պրեսլավցի անուններով. մոտ 830[1], Բուլղարական առաջին կայսրություն - դեկտեմբերի 23, 910, Օխրիդ, Բուլղարական առաջին կայսրություն), բուլղարական առաջին թագավորության ժամանակների գրող, լուսավորիչ, բուլղարական սուրբ առաքյալների յոթնյակի (Седьмочисленники) ներկայացուցիչներից մեկը, սլավոնական միսիոներ[2][3][4][5][6][7][8],: Եղել է սուրբ Կիրիլի (Կյուրեղի) և սուրբ Մեթոդիուսի (Մեթոդիի) աշակերտներից, մասնակցել հին սլավոնական գրերի՝ կիրլիցայի (կյուրեղագրի) և գլագոլիցայի ստեղծման աշխատանքներին։ Նաումը Պլիսկայի գրչագրական դպրատան ու գրական դպրոցի, բուլղարերեն կրոնական գրականության հիմնադիրներից էր, հետագայում՝ նաև Օհրիդի գրական դպրոցի աշխատակիցներից մեկը։ Եղել է բուլղարական ուղղափառ եկեղեցու կողմից հռչակված առաջին սրբերի շարքում։ Նա որպես սուրբ պաշտվում է նաև Հյուսիսային Մակեդոնիայում և ընդհանրապես արևելյան ուղղափառ եկեղեցիներում։
Սուրբ Նաում | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 830[1] |
Ծննդավայր | Բուլղարական առաջին կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 23, 910 |
Մահվան վայր | Օխրիդ, Բուլղարական առաջին կայսրություն |
Կրոն | ուղղափառություն |
Մասնագիտություն | գրող և միսիոներ |
Զբաղեցրած պաշտոններ | առաքյալ |
Անդամություն | Յոթ Առաքյալներ |
![]() |