Սուրբ Էրազմուսի կրակներ
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Էրազմուսի (Էրազմոսի, Էլմի) կրակներ, լուսային բռնկումներ են փնջերի ձևով կամ թագաձև։ Առաջանում են բարձր օբյեկտների ծայրերին (կայմերի, ժայռերի, միայնակ ծառերի)՝ մթնոլորտում էլեկտրական բարձր դաշտի առկայությամբ։ Առաջանում են, երբ մթնոլորտում էլեկտրական դաշտը մոտ 500 Վ/մ կամ ավելի բարձր է։ Հաճախ առաջանում է ամպրոպի ժամանակ, կամ նրանից առաջ և ձմռանը բքից առաջ[1]։
Երևույթն անունն ստացել է կաթոլիկ սուրբ, նավաստիների հովանավոր Էրազմուսի անունից։ Էրազմուսի կրակների հայտնվելը նավաստիներին հաջողություն էր խոստանում, իսկ վտանգի ժամանակ՝ փրկություն[2]։
Հաճախ բռնկումն առաջանում է հրաբխային մոխրի միջով թռչող ինքնաթիռի երեսապատման թիթեղի վրա։