Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսիան)

From Wikipedia, the free encyclopedia

Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսիան)map

Սուրբ Գրիգոր եկեղեցի, Սիսավանի վանք կամ Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի, միջնադարյան քրիստոնեական կառույց Հայաստանի Հանրապետության տարածքում։ Գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր եկեղեցի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Սուրբ Գրիգոր եկեղեցի, Հիմնական տվյալներ ...
Սուրբ Գրիգոր եկեղեցի
Thumb
Սյունի վանքը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան ք. Սիսիան, Սյունիքի մարզ, Հայաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՍյունյաց թեմ
Օծման թվական689 թ.
Հոգևոր կարգավիճակբաց է հյուրերի համար
Հիմնական ամսաթվերը689
ԱնվանվածԳրիգոր Լուսավորիչ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտVII դար
Հիմնադրված689
Thumb
Thumb
 Saint Gregory Church, Sisian Վիքիպահեստում
Փակել

Պատմություն

Ըստ պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի, Սյունյաց վանքի Սուրբ Գրիգոր եկեղեցին (հետագայում վերանվանվել է Սուրբ Հովհաննես) հայոց թվականությունից առաջ հիմնադրել է Սյունյաց Վարազդուխտ իշխանուհին։ Վանքի առջև Սյունյաց իշխանները կառուցել են արքունական տուն և իշխանանիստ ապարանք։ Եկեղեցին VII դ. վերջին քառորդում հիմնովին վերակառուցել են Կոհազատ իշխանն ու Սյունյաց եպիսկոպոս Հովսեփ Ա-ն (670-689)՝ Թեոդորոս Սիոն վանականի օժանդակությամբ։ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը Սյունյաց վանքն իր նշանակությամբ համարել է Սյունիքի վանքերից երրորդը։

Ճարտարապետություն

Սրբատաշ կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցին ունի «հռիփսիմեատիպ» միջանկյալ երեք քառորդ խորշերով քառախորան, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք։ Գմբեթի տասներկունիստանի թմբուկը զարդարված է կամարաշարով, քիվերը՝ հյուսածո զարդաքանդակով, գմբեթակիր կամարները հենվում են ոլորազարդ խոյակների վրա։

Գմբեթի քիվին չորս ավետարանիչների դիմապատկերներն են՝ քանդակված մինչև գոտի, աջ ձեռքը վեր բարձրացրած (անունները փորագրված են ներքևում)։ Արմ. ճակատին Հովհաննես եկեղեցապանի խիստ եղծված հարթաքանդակն է։ Ներսում, գմբեթի կիսաոլորտի ներքևի մասում Կոհազատ իշխանի, Հովսեփ եպիսկոպոսի և Թեոդորոս վանականի պատկերաքանդակներն են, որոնք աչքի են ընկնում ընդգծված անհատականությամբ։ Սյունյաց վանքի սուրբ Գրիգոր եկեղեցու քարերին շինարար վարպետների նշաններն են՝ մեծ մասամբ անվան սկզբնատառի ձևով։ Սյունյաց վանքը վերանորոգվել է 1959-61 թվականներին։

Տաճարի հիմնադիրների մեծադիր պատկերաքանդակները՝ համապատասխան մակագրություններով տաճարի ներսում են, գմբեթի հիմնատակի փոքր տրոմպների շարքում։ Տաճարի պատերին առկա են քարտաշ վարպետների բազմաթիվ նշանագրեր։ Կառուցված է բազալտից, եռաստիճան որմնախարսխի վրա։ Ըստ իր հատակագծային լուծման կրկնում է կառույցների Ավան-Հռիփսիմե տիպի հիմնական հատկանշական գծերը։ Ի տարբերություն նույնատիպ տաճարների, գմբեթատակ տարածությունը այստեղ ճիշտ քառակուսի է, բոլոր աբսիդները հավասար են միմյանց և ունեն երեքական մեծադիր լուսամուտ, իսկ արևելյան անկյունային սենյակներում կան լայնանիստ, կանոնավոր խորաններ։

Արտաքին ճակատները մշակված են լայնանիստ, հատվածքում եռանկյունաձև, սլացիկ խորշերով, որոնք կառույցի ծավալատարածական մշակման ուշագրավ տարրերն են։ Կառույցի բոլոր դեկորատիվ տարրերը (ներսում՝ որմնասյուների ոլորազարդ խոյակները, լուսամուտների և խորշերի պսակները) համահունչ են 7-րդ դարի 2-րդ կեսում ընդհանրացված զարդաձևերին։ Հատկապես ուշագրավ է թմբուկի բազմանիստ, հյուսածո զարդաձևերով մշակված քիվը, որի չորս հիմնական նիստերի վրա առկա են ավետարանիչների դիմաքանդակներ՝ համապատասխան մակագրություններով։

Միջնադարում, զավթիչների ասպատակումների հետևանքով, շրջակա բնակավայրերը ամայացել էին, իսկ վերաբնակեցված ժողովրդին հայտնի չէր եկեղեցու իսկական անունը։ Այդ պատճառով տեղացիներին այն ավելի հայտնի է Ս.Հովհաննես անունով, որը տրվել էր արևմտյան պատին պահպանված «ՅՈՀԱՆԷՍ ԵԿԵՂՑԵՊԱՆ» արձանագրության հիման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: Thumb

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.