Սուվոն (Հարավային Կորեա)
From Wikipedia, the free encyclopedia
Սուվոն, Կյոնգիդո շրջանի ամենամեծ քաղաքը և կենտրոնը, ամենաշատ բնակեցված նահանգը, որը շրջապատում է Սեուլը՝ Հարավային Կորեայի մայրաքաղաքը։ Սուվոնը գտնվում է Սեուլից 30 կիլոմետր հեռավորության վրա դեպի հարավ։ Ավանդաբար, այն հայտնի է «Որդիական բարեպաշտություն» անունով։ Չնայած նրա բնակչությունը գրեթե 1,2 միլիոն է, որով նա գերազանցում է Ուլսանը, այն չունի մեգապոլիսի կառավարման ձև։ Կորեայի պատմության ընթացքում Սուվոնը փոքր բնակավայրից վերածվել է խոշոր արդյունաբերական և մշակութային կենտրոնի։ Սուվոնը Հարավային Կորեայի միակ քաղաքն է, որը մինչև այժմ պարսպապատված է։ Այդ պարիսպը Կյոնգիդո շրջանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից է։ Սամսունգ էլեքտրոնիքսի R&D կենտրոնը և Սամսունգի գլխավոր գրասենյակները գտնվում են Սուվոնում։ Քաղաքը սպասարկում են 2 մայրուղի, ազգային երկաթուղային ցանցը և Սեուլի մետրոպոլիտենը։ Ունենալով 11 համալսարան՝Սուվոնը համարվում է կրթական կենտրոն։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սուվոն | |||
կորեերեն՝ 수원특례시 կորեերեն՝ 水原特例市 | |||
| |||
Երկիր | Հարավային Կորեա | ||
Ներքին բաժանում | Gwonseon-gu?, Yeongtong-gu?, Jangan-gu? և Paldal-gu? | ||
Մակերես | 121,1 կմ² | ||
ԲԾՄ | 66 մետր | ||
Բնակչություն | 1 234 300 մարդ (2020)[1] | ||
Ժամային գոտի | UTC+9 | ||
Պաշտոնական կայք | suwon.go.kr(կոր.) | ||
| |||