մահացած սպիտակ ռնգեղջյուր From Wikipedia, the free encyclopedia
Սուդան (1973, Սուդան - մարտի 19, 2018, Օլ Պեջեյտա, Լայկիպիա, Քենիա[1]), մահացած սպիտակ ռնգեղջյուր, որն իր ենթատեսակի վերջին արուն է եղել։
Սուդան | |
---|---|
Անվան բնօրինակ | անգլ.՝ Sudan |
Տեսակ | Սպիտակ ռնգեղջյուր |
Սեռ | արու |
Ծնվել է | 1973 |
Ծննդավայր | Սուդան |
Սատկել է | մարտի 19, 2018 |
Սատկելու վայր | Օլ Պեջեյտա, Լայկիպիա, Քենիա[1] |
Երկիր | Քենիա |
Ակտիվ տարիներ | 1973—2018 |
Sudan (rhinoceros) Վիքիպահեստում |
Սուդանը ծնվել է 1973 թվականին Սուդանում (ներկայումս այդ տարածքը գտնվում է Հարավային Սուդանի տարածքում)[2]։
Սուդանը բնակվել է «Օլ Պաջետա» արգելանոցում, որը գտնվել է Քենիայի Նանյուկի քաղաքից ոչ շատ հեռու։ Որպեսզի պաշտպանեն նրան որսագողերից, Քենիայի իշխանությունները կենդանու նկատմամբ սահմանել էին շուրջօրյա հսկողություն, իսկ Սուդանի մարմնի վրա տեղադրել էին ռադիոհաղորդիչ սարքավորում։ Բացի այդ, մասնագետները հեռացրել էին ռնգեղջյուրի եղջյուրը, քանի որ որսագողերի համար մեծ արժեք էր հանդիսանում հենց եղջյուրը[3][4]։
Սուդանը եղել է իր ենթատեսակի վերջին արու ներկայացուցիչը[5], ինչը նշանակում էր, որ սպիտակ ռնգեղջյուրը համաշխարհային բնապահպանական ժառանգության յուրահատուկ արժեք էր[6]։
Սուդանը դարձել է հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրների վերջին ներկայացուցիչը՝ Անգալիֆու ռնգեղջյուրի մահվանից հետո։ Վերջինս մահացել է 2014 թվականի դեկտեմբերին Սան Դիեգոյի կենդանաբանական այգում[7]։ Արգելանոցի տնօրենի խոսքերով[8].
2017 թվականի ապրիլին Tinder հավելվածի հեղինակները՝ Քենիայի բնապահպանների հետ միասին Սուդանի համար ստեղծել են հատուկ հաշիվ։ Ընդորում, հաշիվը օգտագործվել է՝ Սուդանին զուգընկերուհի գտնելու նպատակով, քանի որ արգելանոցում, որտեղ բնակվում էր ռնգեղջյուրը, կային ևս երկու արու ռնգեղջյուրներ։ Նպատակը սպիտակ ռնգեղջյուրների պոպուլյացիայի վերականգնումն էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.