From Wikipedia, the free encyclopedia
Սոցիոմետրիա (լատիներեն societas — հասարակություն, ընկերություն և մետրիա), փոքր խմբերում միջանձնային հարաբերությունները բացահայտելու և բնութագրելու եղանակ։ Առաջադրել է Ջակոբ Լևի Մորենոն։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Հիմնականում գոյություն ունեցող երեք տիպի հարաբերությունները՝ դրական (համակրանք, հարգանք, հեղինակություն և այլն), բացասական (հակակրանք, թշնամանք, մերժում և այլն) և չեզոք (անտարբերություն, շփման բացակայություն և այլն), էական ազդեցություն են գործում այն նպատակների վրա, որոնց հասնելու համար անհատները միավորված են ոչ մեծ խմբերում։ Այդ հարաբերությունները բացահայտվում են հարցման միջոցով որևէ սոցիոմետրական չափանիշի նկատմամբ, այսինքն՝ այնպիսի իրադրության առնչությամբ, որը պահանջում է կոլեկտիվի անդամների անմիջական շփում և կախված է նրանց ընտրությունից։
Հարցման տվյալները ներկայացվում են աղյուսակի (սոցիոմատրից) կամ գրաֆիկի (սոցիոգիր) տեսքով և ամփոփվում անհատական ու խմբային սոցիոմետրական ցուցիչների միջոցով, այսինքն՝ որպես տվյալ սոցիոմետրական չափանիշի ընտրության թվի և ընտրության հնարավոր քանակի հարաբերություն։ Խմբային սոցիոմետրական ցուցիչների հաշվարկը հնարավորություն է տալիս պարզել կոլեկտիվի համախմբվածության, լարվածության և այլնի ցուցանիշները։ Սոցիոմետրիան կոլեկտիվների կայունացման, կադրերի ճիշտ ընտրության, բարենպաստ աշխատանքային մթնոլորտ ստեղծելու և այլն արդյունավետ միջոց է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 45)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.