բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Սորուկ (լատին․՝ Camelina), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 8 (այլ տվյալներով՝ 12) տեսակ[2]։
Սորուկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Camelina
Crantz, 1762
|
||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
|
||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Camelina glabrata (L.) Crantz — Սորուկ մերկ | ||||||||||||
|
Հայաստանում՝ 4 տեսակ՝
Տարածված է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է (ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում), քարքարոտ վայրերում, չոր լանջերին, աղբոտում ցանքերը։
Արմատն առանցքային է։ Ցողունը թավոտ է, բարակ, կանգուն, չյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 90 սմ։ Տերևներն ամբողջական են կամ գոգգավոր ատամնաեզր, ստորինները՝ կոթունավոր, ցողունայինները՝ նստադիր, նետաձև, նշտարաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, բաց դեղնավունից մինչև վառ դեղին, սպիտակ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը տանձաձև կամ հակադիր ձվաձև պատիճ է։ Սերմերը մանր են, կարմրաշականակագույն։
Պարունակում է 25-46 % ճարպայուղ, որն օգտագործում են տեխնիկական նպատակներով։ Մեղրատու է[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.