Սոմա (կենսաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Սոմա (հունարեն՝ σῶμα - մարմին), կենդանիների և բույսերի բջիջների (բացառությամբ՝ սեռականի) ընդհանուր անվանումը։ Տերմինն առաջարկել է գերմանացի կենդանաբան Վայսմանը, նշելու համար օրգանիզմի մարմինը, ի հակադրություն սեռական բջիջների միջոցով սերնդեսերունդ հաղորդվող սաղմնային պլազմայի (ժառանգական նյութի)։ Ըստ Վայսմանի՝ Սոման չի կարող ազդել սաղմնային պլազմայի վրա։ Այստեղից հետևում է, որ օրգանիզմի անհատական զարգացման ընթացքում ձեռք բերած հատկությունները սկզբունքորեն անհնար է ժառանգել։
Սա կենսաբանության մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 499)։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոմա (այլ կիրառումներ)