From Wikipedia, the free encyclopedia
«Սողնակ»[4] (ֆր.՝ Le Verrou), ֆրանսիացի գեղանկարիչ, ռոկոկոյի կարկառուն ներկայացուցիչ Ժան Օնորե Ֆրագոնարի (1732-1806 թվականներ) վրձնին պատկանող նկար։ Այս ստեղծագործությունը նկարիչը վրձնել է 1774-1779 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Նկարը Լուվրի քարտագրացուցակում տեղ է գրավում 800 ուշագրավ արվեստի ստեղծագործությունների շարքում։ Ներկայում նկարը պահպանվում և ցուցադրվում է փարիզյան Լուվրի թանգարանում. թանգարանը այն ձեռք է բերել 1974 թվականին[5]։ «Սողնակ»-ը համարվում է Ֆրագոնարի ամենահայտնի նրբակիրթ-էրոտիկ թեմայով ստեղծագործությունը։
Սողնակ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ժան Օնորե Ֆրագոնար[1] |
տարի | մոտ 1770 |
բարձրություն | 73,5 ± 0,1 սանտիմետր[2] |
լայնություն | 93,5 ± 0,1 սանտիմետր[2] |
ուղղություն | ռոկոկկո |
ժանր | interior view?[2] |
նյութ | կտավ[3] և յուղաներկ[3] |
գտնվում է | Room 929? |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին[1] |
սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
պատվիրատու | Louis-Gabriel de Véri-Raionard? |
պատկերված են
| |
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/bolt, http://www.louvre.fr/jp/oeuvre-notices/%E3%80%8A%E3%81%8B%E3%82%93%E3%81%AC%E3%81%8D%E3%80%8B, https://www.wga.hu/html/f/fragonar/father/2/08bolt.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Bolt by Jean-Honoré Fragonard Վիքիպահեստում |
Ժան Օնորե Ֆրագոնարի կողմից նկարը ստեղծվել է Իտալիա կատարած երկրորդ ճանապարհորդությունից հետո, որը ավարտել է 1774 թվականին[6]։ Այս նկարը պատվիրել է մարքիզ դը Վերին (Louis-Gabriel Véri-Raionard, marquis de Véri; 1722-1785): Վերջինս իր անհատական հավաքածուում արդեն ուներ Ֆրագոնարի կրոնական թեմայով վրձնած նկարից, որը աստվածաշնչյան «Հովիվների երկրպագությունը» (L’Adoration des bergers) տեսարանը մեկնաբանող կտավն էր։ Մարքիզը ցանկացավ ևս մեկ նկար ձեռք բերել Ֆրագոնարից։ Սակայն պատվիրեց լրիվ այլ ոճ ու տեսարան՝ ի հակադրություն առաջինի։ Ի դեպ, երկու նկարներն էլ ունեն նույն չափերն ու նույն գունային գամման[7]։
1777 թվականին վաճառվեց նկարի փոքր պատճենը։ 1784 թվականին Մորիս Բլոն (Maurice Blot; 1754-1818) Ֆրագոնարի կտավից ոգեշնչված ստեղծեց դրա փորագրությունը[8]։ Նկարի ստեղծման իրական ժամանակահատվածը տատանվում է 1774 թվականի և 1779 թվականի միջև։
«Սողնակ» կտավում պատկերված է երիտասարդ զույգ։ Նկարում այն պահն է, երբ սիրատածուն հանված է մինչև ներքնաշորերը։ Չկտրելով հայացքը տիկնոջից՝ իր սիրո օբյեկտից, սիրեկանն իր ձախ ձեռքով ամուր գրկել ու իրեն է քաշել կնոջը։ Իսկ տղամարդու աջ ձեռքը հակված է դեպի հակառակ ուղղությունը։ Այն դեպի դուռն է ձգված. տղամարդը փակում է դռան վերևի սողնակը։ Նրա սիրուհին, ով դեռևս հանդերձանքով է, փորձում է կանգնեցնել նրան։ Իր աջ ձեռքով փորձում է հրել տղայի գլուխը իսկ ձախ ձեռքով փորձում է դեպի դռան սողնակին հասնել։ Նկարում երևում է աղջկա դեմքը և դժվար չէ կռահել, թե ինչպիսի վերջաբան է սպասվում, երբ դուռն ամբողջությամբ կգոցվի։
Նկարի կոմպոզիցիան հիմնված է անկյունագծերի վրա. լուսավոր աջ անկյունից, որտեղ դռան վերևի սողնակն է, անկյունագիծն իջնում է դեպի սենյակի ձախ կողմի ներքևի անկյունը, որտեղ սեղան է դրված։ Սեղանին դրված է խնձորը՝ աստվածաշնչյան այն սիմվոլը, որը վերաբերում է արգելված պտղին և մեղանչումներին։ Նկարում երևում է նաև մեծ մահճակալը, որն արդեն բացված վիճակում է։ Սեղանի առջև գտնվում է արդեն տապալված աթոռը, որի վրա սիրատածուի սև հանդերձանքն է գտնվում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.