Remove ads
բրազիլական Ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Սոկրատես Բրազիլեյրու Սամպայու դի Սոզա Վիեյրա դի Օլիվեյրա, (բրազ.-պորտ.՝ Sócrates Brasileiro Sampaio de Souza Vieira de Oliveira, փետրվարի 19, 1954[1][2] կամ փետրվարի 9, 1954, Բելեմ, Բրազիլիա[3] - դեկտեմբերի 4, 2011[4], Սան Պաուլո, Բրազիլիա[5]), բրազիլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, 1982 և 1986 թվականների աշխարհի առաջնությունների ժամանակ եղել է Բրազիլիայի հավաքականի թիմի ավագը։
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 19, 1954[1][2] կամ փետրվարի 9, 1954 | ||
Ծննդավայր | Բելեմ, Բրազիլիա[3] | ||
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 4, 2011[4] (57 տարեկան) | ||
Մահվան վայր | Սան Պաուլո, Բրազիլիա[5] | ||
Հասակ | 192 սանտիմետր | ||
Քաշ | 80 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան և հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ըստ «World Soccer» ամսագրի զբաղեցնում է 63-րդ տեղը 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների շարքում[6], իսկ ըստ «Placar» ամսագրի Սոկրատեսը զբաղեցնում է 77-րդ տեղը համաշխարհային ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստների շարքում[7]։ ՖԻՖԱ 100-ի անդամ է։
Սան Պաուլոյի համալսարանում ստացել է բժշկի դիպլոմ։ Մարզական կարիերայից հետո ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան[8][9]։
Սոկրատեսը ծնվել է հարկային գործակալի և փիլիսոփայության երկրպագու Ռայմունդոյի ընտանիքում։ Նա ունեցել է երեք եղբայր՝ Սոփոկլեսը, որին անվանել են ի պատիվ հին հույն ողբերգակ Սոփոկլեսի, Սոստենեսը ու Ռայմունդոն, որը նույնպես եղել է ֆուտբոլիստ[10]։ Երբ Սոկրատեսը 6 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Ռիբեյրան Պրետու[11]։
Վաղ տարիքից Սոկրատեսը զբաղվել է ֆուտբոլով, նրա առաջին ակումբը եղել է «Ռանո դե Օուրոն»
Սոկրատեսը միաժամանակ ստանում էր բժշկական կրթություն, քանի որ նրա հայրը դեմ էր նրա ֆուտբոլ խաղալուն[12]։ Խաղացել է իր քոլեջի «Քոլեժիո Մարիստա» թիմում։ 16 տարեկանում քոլեջի մարժիչը նրան առաջարկել է աշխատել «Բոտաֆոգո» ակումբում։ Սոկրատեսն ընդունել էր առաջարկն այն պայմանով, որ շարունակի նաև ուսումը։ Այդպես Սոկրատեսը 5 տարի համատեղեց ֆուտբոլն իր մանկաբույժի ուսման հետ միասին։ Նրա խոստովանությամբ ֆուտբոլի մարզումներն ու ուսումն իրար հետ դժվար էր համատեղեր և այդ դժվարությունները հաղթահարեց համակուրսեցու օգնությամբ։
1976 թվականին Սոկրատեսը դարձավ Սան Պաուլու նահանգի առաջնության լավագույն ռմբարկուն, ինչի վրա ուշադրություն դարձրեցին երկրի առաջատար ակումբների մասնագետները։
1978 թվականին նա ստացավ իր բժշկի դիպլոմը և անմիջապես ձեռք բերվեց «Կորինթիանս» ակումբի կողմից։ «Կորինթիանսում» հանդես գալու տարիներին ակտիվորեն պայքարել է Բրազիլիայում ռազմական ռեժիմի դեմ։
1983 թվականին Սոկրատեսը ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ։ Նրա փոքր եղբայը՝ Ռաին Բրազիլիայի հավաքականի կազմում 1994 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։
«Կորինթիանսից» բացի Սոկրատեսը հանդես է եկել «Բոտաֆոգո», «Ֆլամենգո», «Սանթոս», «Ֆիորենտինա» ակումբներում։
Կարիերայի ավարտից 15 տարի անց՝ 2004 թվականին Սոկրատեսը մի քանի ամսով եղել է անգլիական «Գարֆորտ Թաուն» ակումբի և մարզիչ և ֆուտբոլիստ։
2011 թվականի օգոստոսին Սոկրատեսը հայտնվել է Ալբերտ Այնշտայնի անվան հիվանդանոցում՝ մարսողական համակարգի արյունահոսության պատճառով։ Սեպտեմբերի սկզբին նա դուրս է գրվել հիվանդանոցից։ Նա խոստովանել է իր հիվանդության պատճառը՝ ալկոհոլի չարաշահում։
Դեկտեմբերի 3-ին Սոկրատեսը նորից տեղափոխվել է հիվանդանոց, այս անգամ սննդային թունավորմամբ[13]։ Նրա մոտ ախտորոշվել է աղեստամոքսային տրակտի սուր բորբոքում։ Դեկտեմբերի 4-ին, ժամը՝ 4:30-ին Սոկրատեսը մահացել է[14][15][16]։
Նրա մահից մի քանի ժամ անց «Կորինթիանսը» Բրազիլիայի առաջնության վերջին տուրում մրցել է «Պալմեյրասի» հետ (0:0)։ Խաղը սկսվել է լռության րոպեով՝ ի հիշատակ Սոկրատեսի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.