Սոլին
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սոլին (խորվաթերեն՝ Solin, լատիներեն՝ Salonae), քաղաք Խորվաթիայում, Ադրիատիկ ծովի ափին, Սպլիտի կենտրոնից 8 կիլոմետր դեպի հյուսիս։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է և, փաստացի՝ Սպլիտի արվարձանը։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով Սոլինի համայնքի բնակչության թվաքանակը եղել է 23.926[3], բուն քաղաքինը՝ 20.212[3]: Կլիման միջերկրածովյան է. միջին տարեկան ջերմաստիճանը՝ 16,09 °C, տեղումների միջին տարեկան քանակը՝ 798 մմ[4][5]։
Բնակավայր | ||
---|---|---|
Սոլին | ||
խորվ.՝ Solin | ||
Երկիր | Խորվաթիա | |
Համայնք | Սպլիտսկո Դալմատինսկա | |
Մակերես | 34,2 կմ², 11,4 կմ² | |
ԲԾՄ | 0±1 մետր | |
Բնակչություն | ▲24 862 մարդ (օգոստոսի 31, 2021)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային դասիչ | 21210[2] | |
Ավտոմոբիլային կոդ | ST | |
Պաշտոնական կայք | solin.hr | |
| ||
Քաղաքի ներկայիս տարածքում ու նրա շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել՝ սկսած հնագույն ժամանակներից։ Ադրիատիկի ափին դեռևս իլլիրիացիներն են կառուցել ամրացված բնակավայր ու նավահանգիստ, որը մեր թվականությունից առաջ IV դարում գրավել են հին հույները, ապա այն անցել է հին հռոմեացիներին։ Վերջիններս բնակավայրին տվել են Salonae անվանւմը՝ նկատի առնելով մերձակայքում եղած աղի հանքը (լատիներեն sal՝ աղ բառից)[6]։
Մ. թ. ա. I դարում Հուլիոս Կեսարը բնակավայրին հռոմեական գաղութի կարգավիճակ է տվել. այն դարձել է հռոմեական Իլլիրիա (հետագայում՝ Դալմաթիա) պրովինցիայի վարչական ու տնտեսական կենտրոնը։ Այստեղ կառուցվել են ամֆիթատրոն, թատրոններ, տաճարներ, բաղնիքներ, ֆորում։ Այդ ժամանակ Salonae-ն եղել է Ադրիատիկի ծովափի կենտրոնական հատվածի ամենահարուստ ու ամենամարդաշատ քաղաքը։ Ենթադրվում է, որ մոտավորապես 240 թվականին այստեղ է ծնվել ապագա կայսր Դիոկղետիանոսը, որը Հռոմեական կայսրության կիսվելուց հետո այստեղ իր համար կառուցված պալատում է անցկացրել նաև կյանքի վերջին տարիները։
Մեր թվականության IV և VI դարերի միջակայքում Սալոնան դարձել է վաղ քրիստոնեության կարևոր կենտրոն, ինչի մասին վկայում են հնագիտական պեղումների արդյունքները։ Ավանդազրույցի համաձայն՝ քարոզչության նպատակով Դալմաթիայում եղած ժամանակ Պետրոս առաքյալի աշակերտ Տիտոսն այս քաղաքն էլ է այցելել[7]։
Իր ծաղկման շրջանում քաղաքը քառակի շատ բնակիչ է ունեցել, քան մեր օրերում։
Մոտավորապես 614 թվականին սլավոններն ու ավարները ավերել ու ավարել են Սալոնան[8]։
Ներկայիս Սոլին քաղաքի մերձակայքում պահպանվել են Դիակղետիանոս կայսեր պալատի[9], հինհռոմեական ամֆիթատրոնի և հնագույն այլ կառույցների ավերակները։ 20-րդ դարասկզբին այստեղ հնագիտական պեղումներ է նախաձեռնել խորվաթ անվանի հնագետ Ֆ. Բուլիչը։
Կլիման միջերկրածովյան է. միջին տարեկան ջերմաստիճանը՝ 16,09 °C, միջին առավելագույն բարձրը՝ 28,80 °C, միջին առավելագույն ցածրը՝ 3,31 °C, տեղումների միջին տարեկան քանակությունը՝ 798 մմ[4][5]։
Սոլին, Խորվաթիաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 17.4 (63.3) |
22.3 (72.1) |
23.2 (73.8) |
27.7 (81.9) |
33.2 (91.8) |
38.1 (100.6) |
38.6 (101.5) |
38.1 (100.6) |
34.2 (93.6) |
27.9 (82.2) |
25.8 (78.4) |
18.1 (64.6) |
38.6 (101.5) |
Միջին բարձր °C (°F) | 10.3 (50.5) |
11.0 (51.8) |
13.7 (56.7) |
17.4 (63.3) |
22.5 (72.5) |
26.7 (80.1) |
29.8 (85.6) |
29.5 (85.1) |
25.1 (77.2) |
20.0 (68) |
14.9 (58.8) |
11.5 (52.7) |
19.37 (66.86) |
Միջին օրական °C (°F) | 7.9 (46.2) |
8.3 (46.9) |
10.6 (51.1) |
14.2 (57.6) |
19.1 (66.4) |
23.0 (73.4) |
25.9 (78.6) |
25.5 (77.9) |
21.4 (70.5) |
17.0 (62.6) |
12.5 (54.5) |
9.2 (48.6) |
16.22 (61.19) |
Միջին ցածր °C (°F) | 5.4 (41.7) |
5.5 (41.9) |
7.6 (45.7) |
10.8 (51.4) |
15.2 (59.4) |
18.8 (65.8) |
21.6 (70.9) |
21.5 (70.7) |
18.1 (64.6) |
14.1 (57.4) |
9.9 (49.8) |
6.0 (42.8) |
12.88 (55.17) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −9.0 (15.8) |
−8.1 (17.4) |
−6.6 (20.1) |
0.3 (32.5) |
4.8 (40.6) |
9.1 (48.4) |
13.0 (55.4) |
11.2 (52.2) |
8.8 (47.8) |
3.8 (38.8) |
−4.5 (23.9) |
−6.3 (20.7) |
−9.0 (15.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 77.3 (3.043) |
62.8 (2.472) |
63.4 (2.496) |
62.6 (2.465) |
55.4 (2.181) |
49.7 (1.957) |
26.3 (1.035) |
42.7 (1.681) |
71.0 (2.795) |
76.5 (3.012) |
112.9 (4.445) |
103.5 (4.075) |
804.1 (31.657) |
Միջ. անձրևոտ օրեր | 11 | 10 | 10 | 9 | 9 | 9 | 6 | 5 | 7 | 9 | 12 | 12 | 109 |
Միջ. ձնառատ օրեր | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 4 |
Միջին ամսական արևային ժամ | 131.5 | 147.9 | 186.8 | 217.2 | 273.0 | 307.4 | 350.3 | 324.8 | 247.3 | 196.9 | 130.6 | 119.3 | 2633 |
Աղբյուր #1: National Meteorological and Hydrological Service (Croatia)[10] | |||||||||||||
Աղբյուր #2: World Weather Information Service[11] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.