From Wikipedia, the free encyclopedia
Սնամեջ եղջյուրավորներ[1][2][3] (լատին․՝ Bovidae), եղջյուրավորներ, երկսմբակավորների կարգի կաթնասունների ընտանիք։ Սնամեջ եղջյուրավորները ի տարբերություն եղջերուների, եղջյուրները ճակատոսկրի ելուստների վրա նստած սնամեջ եղջյուրային պատյաններ են և աճում ու պահպանվում են կենդանու ողջ կյանքի ընթացքում։ Վերին ծնոտի վրա կտրիչներ և ժանիքներ չունեն։ Սեղանատամների ծամող մակերեսի վրա կան էմալի կիսալուսնաձև ծալքեր։ Ստամոքսը բազմախցիկ է։ Կույր աղիքը լավ է զարգացած։ Սնամեջ եղջյուրավորների ընտանիքին են պատկանում ցուլերը, այծերը, խոյերը և այծեղջերուները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.