Սյուդադ դել Էստե
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սյուդադ դել Էստե (իսպ.՝ Ciudad del Este), Պարագվայի մեծությամբ երկրորդ քաղաքն է և Ալտո Պարանա դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Սա առաջին հերթին առուծախի և առևտրի կենտրոն է։ Բնակչությունը կազմում է մոտ 274 հազար մարդ։
Սյուդադ դել Էստե | |
---|---|
Տեսակ | district of Paraguay?, քաղաք, սահմանամերձ քաղաք և մեծ քաղաք |
Երկիր | Պարագվայ |
Վարչատարածք | Ciudad del Este? |
ԲԾՄ | 185 մետր |
Մակերես | 149 կմ² |
Մասն է | Gran Ciudad del Este? |
Ջրլիցի ափին | Պարանա |
Ձևավորում | փետրվարի 3, 1957 |
Անվանված է | արևելք |
Քաղաքը հիմնադրվել է 1957 թվականին Բրազիլիայի հետ սահմանին գտնվող Պարանա գետի վրա և կոչվել է Պուերտո Ֆլոր դե Լիս։ Ավելի ուշ այն վերանվանվել է Պուերտո-Պրեսիդենտ-Ստրեսներ անունով՝ Պարագվայի նախագահ Ալֆրեդո Ստրեսների պատվին (իսպ.՝ Puerto Presidente Stroessner), 1989 թվականին նրա տապալումից հետո ստացավ Սյուդադ դել Էստե (Արևելյան քաղաք) անվանումը։
Քաղաքը հանդիսանում է այսպես կոչված «Երեք սահմանների շրջանի» մի մասը՝ անմաքս առևտրի գոտի, և քանի որ ստեղծվել է որպես սահմանային առևտրի կենտրոն, ստացել է ազատ նավահանգստի կարգավիճակ[1]։ Այսպիսով, Սյուդադ դել Էստեի գլխավոր տեսարժան վայրերը նրա խանութներն են։
Քաղաքը ուղիղ փողոցներով բաժանված է առանձին թաղամասերի, որոնք բնակեցված են ըստ ազգության։ Բնակչության մեծ մասը ծագումով ասիացիներ են. թայցիներ, կորեացիներ, արաբներ և պարսիկներ, ուստի այստեղ շատ մզկիթներ և պագոդաներ կան։
Թայվանի կառավարությունը վճարել է քաղաքապետարանի կառուցման համար՝ ՄԱԿ-ում Պարագվայի աջակցության դիմաց, ինչի պատճառով շենքի վրա ծածանվում է Թայվանի դրոշը։
Աշխարհի ամենահզոր «Իտայպու» ՀԷԿ-ի[2] կառուցման շնորհիվ քաղաքը մեծապես աճել է։ 1965 թվականին Պարանա գետի վրա բացվել է 552 մետրից մի փոքր ավելի երկարությամբ «Բարեկամության կամուրջը», որը կապում էր Սյուդադ դել Էստեն հարևան բրազիլական Ֆոս դու Իգուասու քաղաքի հետ։ Այն միաժամանակ սահմանային անցակետ է, որը շրջապատված է բարձր ցանցով։
Սյուդադ դել Էստեն արտադրում է Պարագվայի ՀՆԱ-ի մոտ 60%-ը և աշխարհի երրորդ խոշոր ազատ տնտեսական գոտին է Մայամիից և Հոնկոնգից հետո[1]։ Այստեղ է գտնվում «Itaipu Binacional» ընկերության վարչակազմի պարագվայական մասը, որը կառավարում է Բրազիլիային և Պարագվային հավասար մասով պատկանող «Իտայպու» հիդրոէլեկտրակայանը։ Քաղաքի տնտեսությունը (եւ ընդհանուր առմամբ Պարագվայի) կողմնորոշված է Բրազիլիայի տնտեսության վրա, քանի որ աշխարհում ամենահզոր ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի 95 տոկոսը վաճառվում է Բրազիլիային (տարեկան 300 միլիոն ԱՄՆ դոլար)։ Ամեն օր բազմաթիվ բրազիլացիներ հատում են սահմանը՝ Սյուդադ դել Էստեում էժան ապրանքներ գնելու համար, հիմնականում՝ սպառողական էլեկտրոնիկա, որոնց տարեկան շրջանառությունը գնահատվում է 1,2 միլիարդ ԱՄՆ դոլար։
Բնակչության հիմնական զբաղմունքը առևտուրն ու մաքսանենգությունն է։ Սյուդադ դել Էստեին հաճախ անվանում են «Լատինաամերիկյան Հոնկոնգ»։ Քաղաքի կենտրոնը հսկայական շուկա է։ Այս առևտրի միայն փոքր մասն է օրինական, մնացածը մաքսանենգ ճանապարհով տեղափոխվում է հարևան Արգենտինա և Բրազիլիա[3]։
Քաղաքի արվարձանում գտնվում է «Գուարանի» միջազգային օդանավակայանը[4]։
Սյուդադ դել Էստե քաղաքում կլիման չափավոր է, այն գտնվում է տաք բարեխառն գոտում՝ առանց կանոնավոր ձնածածկույթի։ Տարվա ընթացքում զգալի տեղումներ են լինում նույնիսկ չոր ամիսներին[5]։ Կյոպպենի կլիմաների դասակարգման համաձայն՝ կա խոնավ մերձարևադարձային կլիմա (Cfa ինդեքս)՝ միատեսակ խոնավությամբ և շոգ ամառներով։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Сьюдад-дель-Эсте | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 31,7 | 31,6 | 30,8 | 27,5 | 24,6 | 22,2 | 23,0 | 24,2 | 25,8 | 28,4 | 30,1 | 31,2 | 27,6 |
միջին ջերմաստիճանը (°C) | 26,1 | 25,8 | 24,7 | 21,5 | 18,4 | 16,3 | 16,4 | 17,6 | 19,3 | 22,1 | 24,1 | 25,6 | 21,5 |
միջին նվազագույնը (°C) | 21,1 | 21,3 | 20,1 | 17,2 | 13,6 | 11,4 | 11,3 | 12,3 | 13,8 | 16,6 | 18,3 | 20,1 | 16,3 |
տեղումների քանակը (մմ) | 184,1 | 154,2 | 136,1 | 140,7 | 132,3 | 131,9 | 90,6 | 115,0 | 130,2 | 176,0 | 163,5 | 139,9 | 139,9 |
Աղբյուր՝ World Climate |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.