![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/03/Lputian_Smbat.jpg/640px-Lputian_Smbat.jpg&w=640&q=50)
Սմբատ Լպուտյան
հայ շախմատիստ / From Wikipedia, the free encyclopedia
Սմբատ Լպուտյան (փետրվարի 14, 1958(1958-02-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (1984 թ.)։ Հայաստանի քառակի չեմպիոն (1978 թ., 1980 թ., 1998 թ., 2001 թ.)։ 2006 թվականի հունիսին Լևոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Կարեն Ասրյանի, Գաբրիել Սարգսյանի և Արտաշես Մինասյանի հետ Հայաստանի հավաքականի կազմում դարձել է Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։ Այդ հաղթանակի համար նա և թիմակիցները պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով[2]։ 2002 թ.-ից սկսած Սմբատ Լպուտյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահն է։
Արագ փաստեր Սմբատ Լպուտյան, Պետություն(ներ) ...
Սմբատ Լպուտյան | |
---|---|
![]() | |
Պետություն(ներ) | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 14, 1958(1958-02-14) (66 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Կոչում | Գրոսմայստեր (1984) Միջազգային վարպետ (1982) |
Ներկայիս վարկանիշ | 2574 |
ՖԻԴԵ համար | 13300024 |
365chess | Smbat_G_Lputian |
Chesstempo համար | 123769 |
ICCF համար | 123769 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1992[1], Շախմատային օլիմպիադա 1994[1], Շախմատային օլիմպիադա 1996[1], Շախմատային օլիմպիադա 1998[1], Շախմատային օլիմպիադա 2000[1], Շախմատային օլիմպիադա 2002[1], Շախմատային օլիմպիադա 2004[1] և Շախմատային օլիմպիադա 2006[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Փակել
2013 թ. մայիսի 5-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
2015 թ. փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ[3]։