Սկիկդա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սկիկդա[2] (արաբ․՝ سكيكدة, նախկին Ֆիլիպվիլ), Ալժիրի հյուսիս-արևելքում գտնվող քաղաք, համանուն վիլայեթի և շրջանի վարչական կենտրոնը։ 2008 թվականին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 163 618 մարդ[3]։
Բնակավայր | ||
---|---|---|
Սկիկդա | ||
ֆր.՝ Philippeville | ||
Երկիր | Ալժիր | |
Համայնք | Skikda District? | |
Հիմնադրված է | 1838 թ. | |
Մակերես | 52 կմ² | |
ԲԾՄ | 24 մետր | |
Բնակչություն | 163 318 մարդ (2008)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային դասիչ | 21000 | |
| ||
Հռոմեական կայսրության տիրապետության ժամանակաշրջանում ժամանակակից Սկիկդայի տարածքում գոյություն ուներ մի այլ քաղաք, որը կոչվում էր Ռուսիկադե (լատին․՝ Rusicade)[4][5]: Այն ավերվել է վանդալների կողմից, 5-րդ դարում[6]։
Իսկ հենց Սկիկդա քաղաքը հիմնվել է 1838 թվականին՝ ֆրանսիացի մարշալ Սթիվեն Շառլ Վիլեի հրամանով։ Ինչպես նաև կառուցվեց արհեստական նավահանգիստ[4][5]։ Քաղաքն ստացավ Ֆիլիպվիլ անվանումը (ֆր.՝ Philippeville):
1883 թվականի հոկտեմբերի 10-ին Սկիկդան լրջորեն վնասվեց հզոր երկրաշարժից[7]։
1955 թվականի օգոստոսի 20-ին՝ Ալժիրի Քաղաքացիական պատերազմի ժամանակ, Ֆիլիպվիլն ապստամբների կողմից հարձակման ենթարկվեց։ Վերջիններս դաժան խոշտանգման ենթարկեցին քաղաքի բնակչությանը՝ չխնայելով ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին[8]։ Մի քանի ժամ անց հարձակումը ճնշվեց դեպքի վայր ժամանած ֆրանսիական բանակի կողմից[9]։
1962 թվականից Սկիկդան գտնվում է անկախ Ալժիրի կազմի մեջ։ 1970 թվականին Հասսի Ռ’մեյլից[5] քաղաք մտցվեց գազի խողովակաշար։
Սկիկդան տեղակայված է Միջերկրական ծովի ափին՝ մայրաքաղաքից մոտավորապես 345 կմ դեպի արևելք։ Քաղաքի ռելիեֆը լեռնային է։
Քաղաքային բյուջեն հիմնական եկամուտն ստանում է տեղական նավահանգստով սեղմված բնական գազը, մաքրված նավթը և նավթամթերքն արտահանելու միջոցով։ Բնական գազը քաղաք է հասնում վերոհիշյալ գազատար խողովակաշարի միջոցով, որը գտնվում է Հասսի Ռ’մեյլի մոտ[4]։ Քաղաքային տնտեսության համար շահավետ ոլորտներ են համարվում նաև տեղական ջրերից ձկների արտահանումը, գյուղատնտեսական մթերքի վաճառքը, երկաթի և ալյումինից պատրաստված իրերի արտադրությունը։ Սկիկդան նաև կարևոր տրանսպորտային (ավտո- և երկաթուղային) հանգույց[4] է, որը երկրի խոշորագույն արդյունաբերական կենտրոններին՝ Կոնստանտինային (90 կմ) և Աննաբային (110 կմ) մոտ է գտնվում։ Քաղաքով են անցնում № 3 խճուղին և տեղական նշանակության մի քանի ճանապարհներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.