Սլավա (տոն)
տոն / From Wikipedia, the free encyclopedia
Սլավա կամ Փառք (սերբ.՝ слава, նաեւ սերբ.՝ Крсно име, Свети, «Մկրտման անուն, սրբերի»)[2], հարավ-սլավոնական սերբական ուղղափառ եկեղեցական ժողովրդական սովորույթ դարձած տոն, հովանավոր սրբի ծննդյան օրվան նվիրված տոնակատարություն, սրբի փառաբանման օր։ Այս սովորույթը հիմնականում տոնում են սերբերը, ովքեր Սլավան համարում են իրենց մշակութային առանձնահատկություններից մեկը[3]։ Սակայն Սլավան նշվում է նաև Չեռնոգորիայում, Մակեդոնիայում[4], Բոսնիայում, Հերցեգովինայում, ինչպես նաև Խորվաթիայի որոշ շրջաններում, որոնք սահմանակից են Բոսնիա և Հերցեգովինայի հետ։ Հայտնի է նա նաև Բուլղարիայի և Ռումինիայի Բոսնիայի հետ հարակից շրջաններում։
Տեսակ | ՅՈՒՆԵՍԿՕ, ոչ նյութական մշակութային արժեք[1] |
---|---|
Տոնվում է | Սերբական Հանրապետություն Սերբիա |
Տոնում | սերբեր |
Ավանդույթներ | մատուցվում է եկեղեցական ծառայություն տոնական ընտանեկան հավաքներ |
Տոնական կերակուր | կոլաչ կոլիվո |
Կրոն | Սերբ ուղղափառ եկեղեցի |
Կապված | ընտանեկան սրբի ծննդյան օր |
Ընդհանուր առմամբ տարբերվում են Սլավայի չորս տեսակի ծեսեր.
- անհատական
- տոհմական
- գյուղական
- եկեղեցական։
2014 թվականի նոյեմբերին Սլավան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում[5]։