From Wikipedia, the free encyclopedia
Սլանցի, քաղաք (1949 թվականից) Ռուսաստանում, Լենինգրադի մարզի Սլանցևսկի շրջանի և Սլանցևսկի քաղաքային բնակավայրի վարչական կենտրոն։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սլանցի | |||||
Сланцы | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Մարզ | Լենինգրադի մարզ | ||||
Համայնք | Slantsevskoye urban settlement? | ||||
Ղեկավար | Ռուսլան Վլադիմիրովիչ | ||||
Հիմնադրված է | 1934 թվական թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1949 թվականից թվականից | ||||
Մակերես | 36 կմ² կմ² | ||||
ԲԾՄ | 40 մետր մ | ||||
Բնակչություն | 32 838 մարդ (2017) | ||||
Ժամային գոտի | UTCUTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 81374 | ||||
Փոստային դասիչ | 188560—188565 | ||||
41451 | |||||
Պաշտոնական կայք | moslgp.ru | ||||
| |||||
Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2014 թվականի հուլիսի 29-ի «Մենաշնորհ ունեցող քաղաքների ցանկը հաստատելու մասին» № 1398-ռ հրամանով քաղաքը ներառված է «Ռուսաստանի Դաշնության բազմապրոֆիլ մունիցիպալ կազմավորումներ, որոնցում առկա են սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման ռիսկեր» կատեգորիայում[1].
Սլանցին հիմնադրվել է կապված Գդովսկի՝ 1926 թվականին բացված դյուրավառ թերթաքարի հանքավայրի շահագործման հետ։ Սլանցևցիները քաղաքի հիմնադիր համարում են Ս. Մ. Կիրովին՝ ԽՄԿԿ Լենինգրադյան շրջկոմի նախկին առաջին քարտուղարին։ Նրա նախաձեռնությամբ 1930 թվականի ապրիլի 9-ին սկսվեց հանքավայրի փորձնական շահագործումը։ 1996 թվականից այդ օրը նշվում է որպես քաղաքի ծննդյան օր, թեպետ ավանի շինարարությունը փաստացի սկսվել է 1932 թվականին։ Առաջին բացված հանքավայրերից մեկը և քաղաքի կենտրոնական փողոցը կրում են Ս. Մ. Կիրովի անունը։
Սլանցի բանավանը Լենինգրադյան մարզի Գդովսկի շրջանի կազմում ստեղծվել է 1934 թվականի դեկտեմբերի 20-ին։
Այժմյան քաղաքի տեղում գոյություն են ունեցել մի քանի գյուղական բնակավայրեր, որոնցից առավել նշանակալիները՝ Նիկոլշչինան և Ռուդնյան, գտնվել են Պլյուսսա գետի աջ ափին։ Բանավանի շինարարությունը սկսվել է ձախ ափին, անմիջապես Կիրովի անվան հանքավայրի մոտ։ Հանքափորերով բնակեցված բարձր երկհարկանի բարաքներով փողոցը ստացել է Գոռնյակով անվանումը։ Ինժեներա-տեխնիկական բանվորները բնակություն էին հաստատում երկու ընտանիքի համար նախատեսված միահարկ տներում, որոնք մեկ այլ՝ ԻՏՐ փողոցի վրա էին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շինությունների մեծ մասն ավերվեց։
1941 թվականի մարտի 11-ից Սլանցի ավանը դառնում է Սլանցևյան շրջանի կենտրոնը։ 1949 թվականին այն վարչական առումով միավորվեց մեկ այլ բանավանի՝ Բոլշիե Լուչիկիի հետ և ստացավ քաղաքի կարգավիճակ[2]։
Քաղաքը տեղակայված է Սանկտ-Պետերբուրգից 180 կմ-ի վրա գտնվող (41К-005) ավտոմայրուղու վրա` տարածաշրջանի արևմտյան մասում[3]։ Քաղաքի միջով հոսում է Պլյուսա գետը։
Սլանցիի հեռավորությունը որոշ խոշոր քաղաքներից (ճանապարհով)[4] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հելսինկի ~ 366 կմ Ստոկհոլմ ~ 639 կմ | Կինգիսեպ ~ 51 կմ Նարվա ~ 75 կմ | Սանկտ-Պետերբուրգ ~ 181 կմ Պետրոզավոդսկ ~ 619 կմ | |||||||
Տալլին ~ 284 կմ | Վոլոգդա ~ 878 կմ Չուդովո ~ 291 կմ | ||||||||
Վիլնյուս ~ 597 կմ Ռիգա ~ 450 կմ | Գդով ~ 48 կմ
Պսկով ~ 167 կմ |
Մոսկվա ~ 850 կմ Մեծ Նովգորոդ ~ 312 կմ | |||||||
Սլանցի քաղաքը, ինչպես և ողջ Լենինգրադյան մարզը, գտնվում է միջազգային ստանդարտներով նշված Moscow Time Zone (Մոսկավոյան ժամանակ)։ Համաշխարհային կոորդինացված ժամանակի (UTC) հետ համեմատ տարբերությունը +3:00 է։ Սլանցիում ժամանակը աշխարհագրական ժամային գոտուց առաջ է մեկ ժամով։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սլանցի | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | −4,0 | −3,0 | 2,0 | 10,0 | 16,0 | 20,0 | 22,0 | 21,0 | 15,0 | 8,0 | 1,0 | −2,0 | |
միջին ջերմաստիճանը (°C) | 39,6 | 30,1 | 29,1 | 25,2 | 39,4 | 63,1 | 54,9 | 73,3 | 46,9 | 48,6 | 44,3 | 38 | 1,9 |
միջին նվազագույնը (°C) | −8,0 | −9,0 | −5,0 | 0 | 5,0 | 10,0 | 12,0 | 11,0 | 7,0 | 3,0 | −2,0 | −6,0 | |
Աղբյուր՝ RUS |
Սլանցևյան շրջանն ունի իր գերբը՝ հաստատված 2010 թվականի սեպտեմբերի 8-ին Լենինգրադյան մարզի «Սլանցևյան շրջան» տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների Խորհրդի որոշմամբ։ Գերբի զինանիշագիտական նկարագրությունը՝ «Երկնագույն ծաղկաթեփով պատված դաշտ, անմիջապես առջևում հինռուսական իշխանուհու զգեստ հագած կին՝ աջ ձեռքի արմունկով հենված ոսկե երկար գավազանին, ձախով նա պահում է այն, ուսին նստած է դեպի աջ հակված ոսկե բազե, ալիքաձև արծաթե կողմնամասը ծանրաբեռնված է ծիրանագույն սյունով՝ երկու ծաղիկներով և նրանց միջև փետրաձև տերևով, սա միացված և շրջապատված է ծիրանագույն սրերով, որոնք տերևներով և ծաղիկներով պատված դուրս են գալիս վերևից և ներքևից »։
Գերբը ներառված է Պետական զինանիշագիտական ռեգիստրում № 6292 ներքո։
2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության քանակով քաղաքը գտնվում էր անհայտ (հնարավոր չէ որոշել քաղաքը)-րդ տեղում Ռուսաստանի Դաշնության 1112 քաղաքների շարքում[5][6]:
Բնակչության թվաքանակի փոփոխությունները 1935 թվականից մինչև 2017 թվականը (հազ. մարդ)[7][8][9][10][11][12][13][14][15]։
Թանգարանը հիմնադրվել է 1975 թվականի սեպտեմբերի 24-ին և այցելուների համար բաց է եղել սկսած 1978 թվականի նոյեմբերի 6-ից։ Հիմնադիրը և կազմակերպիչը եղել է Սլանցի քաղաքի Պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած Նիկոլայ Դենիսովիչ Սիմչենկովը։ Թանգարանը երկրամասի ֆաունային նվիրված մեծ բաժին ունի, որտեղ ներկայացված են գազանների և թռչունների 40 խրտվիլակներ. դրանք պատրաստել է քաղաքի բնակչուհի Լ.Ն. Մանդռիկը։ Թանգարանում կա ցուցասրահ (մակերեսը՝ 200 մ2), որտեղ արդեն ավելի քան 150 ցուցահանդեսներ են անցկացվել։
Քաղաքն ու շրջանը ավտոմոբիլային տրանսպորտով կապված են Սանկտ-Պետերբուրգի, Պսկովի, Լուգայի, Գդովի, Նովգորոդի, Իվանգորոդի հետ։ Ավտոմոբիլային ճանապարհների ընդհանուր երկարությունը Սլանցևյան մունիցիպալ շրջանում կազմում է 1874,44 կմ.
Իրականացվում է միջքաղաքային ավտոբուսային հաղորդակցություն Սանկտ-Պետերբուրգի, Պսկովի, Կինգիսեպի, Գդովի հետ։ Գործում են մերձքաղաքային և քաղաքային ավտոբուսային երթուղիներ, ինչպես նաև՝ երթուղային տաքսիներ։ Ուղևորափոխադրումների ծավալը 2012 թվականին կազմել է 1654 հազար մարդ., այդ թվում՝
Կան երկու բեռնատար կայաններ՝ Սլանցի-Ապրանքային և Ռուդնիչնայա, ինչպես նաև երկաթուղային կայարան։ Քաղաքը տեղակայված է Վեյմարն-Գդով երկաթգծային ուղու վրա։ Այս ուղղությամբ փոխադրումները 2009 թվականի հոկտեմբերի 8-ից իրականացվում է շաբաթը հինգ անգամ, ԴՏ1 դիզել-էլեկտրագնացքով։
Քաղաքում լույս են տեսնում տեղական նշանակության «Աշխատանքի դրոշակ» թերթը, «Սլանցի քաղաքի կրակներ» թերթը (անվճար գովազդային-տեղեկատվական հրատարակություն է, տարածվում է փոստարկղերում, տպաքանակը՝ 12 հազար)։
Սլանցիի կոդը՝ +7 81374, քաղաքային համարները հնգանիշ են։ Բջջային կապի ծառայությունները տրամադրում են «ՄՏՍ», «Բիլայն», «Մեգաֆոն», «Sky Link» և «Tele2» ընկերությունները։
Սլանցիի փոստային ինդեքսներն են՝ 188560—188565.
Ինտերակտիվ հեռուստատեսությունը տրամադրում է «Էլեկտրոնիկ» ԲԲԸ-ն։
2011 թվականին քաղաքային բյուջեի եկամուտները կազմել են 331194,2 հազար ռուբլի, դրանց աղբյուրները բերվում են ստորև ներկայացված աղյուսակում՝
Եկամտատեսակներ | Գումար, հազ. ռուբլի 2010 թ. | բաժին, % 2010 թ. | Գումար, հազ.ռուբլի 2011 թ. | բաժին, % 2011 թ. |
---|---|---|---|---|
Եկամտահարկ ֆիզիական անձանցից | 26 641,0 | 10,3 | 27697,7 | 8,4 |
Միացյալ գյուղատնտեսական հարկ | 2,5 | 0,0 | 0,5 | 0,0 |
Գույքահարկ ֆիզիկական անձանցից | 899,3 | 0,3 | 633,5 | 0,2 |
Տրանսպորտային հարկ | 7 001,2 | 2,7 | 10607 | 3,2 |
Հողի հարկ | 53 059,0 | 20,5 | 38615,8 | 11,7 |
Վարձակալական վճարներ | 40 761,2 | 15,7 | 36588,3 | 11,9 |
Եկամուտներ վճարովի ծառայություններից և պետական ծախսերի փոխհատուցումից | 1 961,63 | 0,8 | 2216,4 | 0,7 |
Եկամուտներ ակտիվների վաճառքից | 41 080,37 | 15,9 | 79588,1 | 24,0 |
Այլ ոչ հարկային եկամուտներ | 20 348,7 | 7,9 | 180,1 | 0,1 |
Անհատույց դրամական մուտքեր | 67 486,00 | 26,1 | 134352,5 | 40,6 |
Ծախսային պարտավորությունները 2010 թվականին կազմել են 296 566,1 հազար ռուբլի։ Միջոցների ծախսման ուղղությունները ներկայացված են ստորև՝
Միջոցների ծախսման ուղղությունները | գումար, հազ. ռուբ.(2010) | բաժին, % (2010) | գումար, հազ. ռուբ.(պլան 2012) | բաժին, % (պլան 2012) |
---|---|---|---|---|
Համապետական խնդիրներ | 25 034 | 8,4 | 32 713,1 | 17,0 |
Ազգային անվտանգության և իրավապածտպան գործունեություն | 1 203,0 | 0,4 | 3 594,0 | 1,9 |
ժողովրդական տնտեսություն | 3 299,7 | 1,1 | 39 989,0 | 20,8 |
Բնակ-կոմունալ տնտեսություն | 224 795,4 | 75,8 | 57 717,0 | 30,1 |
Կրթություն | 2 453,3 | 0,8 | 1 085,5 | 1,5 |
Մշակույթ, կինեմատոգրաֆիա և զանգվածային լրատվության միջոցներ | 35 726,0 | 12,0 | 45 224,2 | 23,6 |
Առողջապահություն, ֆիզիկական կուլտուրա և սպորտ | 555,8 | 0,2 | 1 085,5 | 0,6 |
Սոցիալական քաղաքականություն | 2 618,9 | 0,9 | 7 649,3 | 4,0 |
Միջբյուջետային փոխանցումներ | 880,0 | 0,3 | 968,8 | 0,5 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.