Սիցիլիա (մարզ)
From Wikipedia, the free encyclopedia
Սիցիլիա (Sicilia), ինքնավար մարզ Իտալիայում։ Ընդգրկում է Սիցիլիա կղզին և նրան հարող Լիպարյան, էգադի, Պանտելերիա, Պելագյան կղզիները։ Վարչականորեն բաժանվում է 8 պրովինցիաների։ Տարածքը 25,7 հազար կմ2 է բնակչությունը՝ 4 983 478 մարդ (2019)[1]։ Գլխավոր քաղաքը, տրանսպորտային հանգույցը և վարչական կենտրոնը՝ Պալերմո (բնության մասին տես՝ Սիցիլիա կղզի հոդվածում)։ Սիցիլիան տնտեսապես թույլ զարգացած մարզ է։ Զբաղվում են այգեգործությամբ, ցիտրուսայինների, ձիթենու, ցորենի մշակությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ։ Աճեցնում են նաև ընդավորներ, կարտոֆիլ, կանգկուր, բանջարանոցային կուլտուրաներ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիցիլիա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սիցիլիա | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Ներքին բաժանում | Ագրիջենտո, Կալտանիսետա, Կատանիա, Էննա, Մեսսինա, Պալերմո, Ռագուզա, Սիրակուզա և Տրապանի | ||||
Հիմնադրված է | մայիսի 15, 1946 թ. | ||||
Մակերես | 25 711 կմ² | ||||
ԲԾՄ | 3340 մետր | ||||
Բնակչություն | 4 983 478 մարդ (2019)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Պաշտոնական կայք | regione.sicilia.it(իտալ.) | ||||
| |||||
Փակել