![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/74/Place_des_Abbesse_%2528the_plaque_with_the_je_t%2527aime%253Dte_iubesc_in_311_laguages%2529.jpg/640px-Place_des_Abbesse_%2528the_plaque_with_the_je_t%2527aime%253Dte_iubesc_in_311_laguages%2529.jpg&w=640&q=50)
Սիրո պատ
From Wikipedia, the free encyclopedia
Սիրո պատ (ֆր.՝ Le mur des je t'aime, lit. the I Love You Wall), սիրային թեմայով պատ, որը գտնվում է Փարիզի Մոնմարտր բնակավայրի Ժան Ռիկտուսի զբոսայգում։ Պատի ընդհանուր մակերեսը 40 մ² է։ Այն ստեղծվել է 2000 թվականին գեղագիր Ֆեդերիկ Բարոնի և որմնանկարիչ Քլեր Կիտոյի կողմից[1]։ Պատը բաղկացած է 612 արծնապատ սալիկներից, որոնց վրա «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը գրված է 250 տարբեր լեզուներով 311 անգամ[1]։ Սալիկներից յուրաքանչյուրը 21x29․7 սմ է[2]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/74/Place_des_Abbesse_%28the_plaque_with_the_je_t%27aime%3Dte_iubesc_in_311_laguages%29.jpg/640px-Place_des_Abbesse_%28the_plaque_with_the_je_t%27aime%3Dte_iubesc_in_311_laguages%29.jpg)
Այն ներառում է «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը բոլոր հիմնական լեզուներով։ Կան նաև որոշ հազվագյուտ լեզուներով գրված արտահայտություններ, ինչպիսիք են՝ նավաջոյով, ինուիտով, բամբարայով և Էսպերանտոյով։
Պատը հանրության այցելության համար անվճար է։