From Wikipedia, the free encyclopedia
Ձախերի արմատական կոալիցիա (հուն․՝ Συνασπισμός Ριζοσπαστικής Αριστεράς, առավել հայտնի է վանկային հապավումով՝ Սիրիզա (հունարենից թարգմանաբար նշանակում է «արմատապես», որպես հապավում՝ ՍԻՐԻԶԱ (հուն․՝ ΣΥΡΙΖΑ), Հունաստանում գործող ձախակողմյան քաղաքական կուսակցություն։
Սիրիզա Συνασπισμός Ριζοσπαστικής Αριστεράς | |
---|---|
Տեսակ | քաղաքական կուսակցություն |
Երկիր | Հունաստան |
Առաջնորդ | Stefanos Kasselakis? |
Կարգախոս | Մենք բացում ենք հույսի ճանապարհը Ανοίγουμε δρόμο στην ελπίδα |
Հիմնադրված | 2004 (քաղաքական հոսանք) 2012 (որպես կուսակցություն)[1][2] |
Գաղափարախոսություն | Դեմոկրատիա Սոցիալիզմ[3] Էկո-սոցիալիզմ[3][4] Հակա-կապիտալիմ[5][6] Ալտերգլոբալիզմ[7] |
Քաղաքական հայացք | Ձախ թև[8][9][10][11] |
Պաշտոնական գույն(եր) | կարմիր (պաշտոնական) սպիտակ (սովորական) |
Շտաբ | Աթենք, Հունաստան 39 Վալտեցիո, 106 81 |
Միջազգային պատկանելություն | Ձախակողմյան եվրոպական կուսակցություն[12] |
Նախորդ | Renewing Communist Ecological Left? |
Կայք | syriza.gr |
Syriza Վիքիպահեստում |
Կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականին՝ որպես ձախերի կոալիցիա և արմատական միություն։ 2012 թվականից Հունաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործում է որպես քաղաքական կուսակցություն։
Սիրիզան համարվում է Հունաստանի խորհրդարանի գերակշռող կուսակցությունը, որի առաջնորդն է Հունաստանի ներկայիս վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։ Վերջինս վարչապետի պաշտոնում է դեռևս 2015 թվականի սեպտեմբերի 21-ից։
Կուսակցության խորհրդանշական գույներն են կարմիրը (ձախակողմյան քաղաքականություն), կանաչը (կանաչ քաղաքականություն) և մանուշակագույնը (սոցիալական շարժում)[13]
Սիրիզա ձախակողմյան կուսակցության նախատիպի ստեղծումը պայմանավորված էր նրանով, որ 2004 թվականին Հունաստանի Հանրապետությունում ձախակողմյան ծայրահեղականնրը կատարեցին հեղափոխություն։
Հունաստանում գործող ստալինյան կոմունիստական կուսակցությունը գնալով թուլանում էր և այլևս չէր կարողանում ամրապնդել իր դիրքերը Հունաստանում։ 1991 թվականին Հունաստանի ձախերի կոալիցիան և բնապահպանական կանաչների շարժումը (Սինասպիսմոս կամ ԻՆՍ) միասին դաշինք են կնքում և սկսում են քաղաքական ասպարեզում հանդես գալ որպես մեկ կուսակցություն։ Այս կուսակցությունը դառնում է հիմք հետագայում Սիրիզա կուսակցության ստեղծման համար։
2000 թվականին երկու կուսակցությունների միավորման հետևանքով ստեղծվում է նաև Նորացված էկոլոգիական և կոմունիստական ձախերի կուսակցությունը, որը կոմկուսի իրավահաջորդն էր Հունաստանում։ Այս կուսակցությունը ուներ առավելապես ռուսամետ մտքեր և գաղափարներ[14]։
Մի շարք գաղափարներով տարբեր երկու կոալիցիաների հիմնական վեճի առիթն էր սոցիալական ծառայությունների սեփականաշնորհման մերժումը, ազգայնացրել ձեռնարկությունների ստեղծումը, սոցիալական ապահովվածությունը, Կոսովոյի պատերազմի դատապարտումը, կենսաթոշակային բարեփոխումները և ընդդիմությունը նոր «հակաահաբեկչական» օրենքների։
Կարևոր վեճի առիթ էր այն, թե կոալիցիաներից որի ներկայացուցիչը կմասնակցեր մեծ ութնյակի երկրների դեմ գագաթնաժողովին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.