From Wikipedia, the free encyclopedia
Սիրեկանի հաշվին ապրող կին, պահանույշ[1][2], կին, որին հիմնականում ապահովում է տղամարդը, առավել հաճախ՝ ամուսնացած[3]։ Ենթադրում են երկարատև և կայուն հարաբերություններ, առաջին հերթին հիմնված սեռական կապի վրա[4]։ Տղամարդն ապահովում է կնոջ բոլոր ծախսերը, անկախ նրանից՝ վարում են իրենք ընդհանուր կենցաղ, թե ոչ։
Երևույթը գոյություն է ունեցել արդեն հին ժամանակներում։ Կամպասպեի (լատին․՝ Campaspe, Pancaspen, Pacate) անունը դարձել է ստեղծագործական ոգեշնչման խորհրդանիշ, քանի որ նա Ալեքսանդր Մակեդոնացու ամենագերադասելի սիրուհին էր՝ Թեսալիայի Լարիսա քաղաքից։ Այդ քաղաքը զորավարը նվիրել է Կապասասպենին սիրահարված նկարիչ Ապելլեսին։
XVI-XVII դարերում Եվրոպական միապետների սիրուհիները զգալի ազդեցություն ունեին և հասարակական նշանակալի գործիչներ էին։
Ֆրանսիայում նրանց նկատմամբ օգտագործվում էր «պաշտոնական պահանույշ» տերմինը (ֆր.՝ maîtresse en titre), որով Լուի XV-ի օրոք կոչվել է հայտնի Մադամ Դե Պոմպադուրը։
Նույնիսկ Հռոմի պապերը (օրինակ ՝ Ալեքսանդր VI-ը) պահանույշներ ունեին։ Շատերը շարունակում էին աջակցել կանանց նույնիսկ բաժանվելուց հետո (օրինակ՝ Անգլիայի թագավոր ՋորջII-ը զգալի ֆինանսական օգնություն տրամադրեց՝ կոմսուհի Հենրիետա Հովարդին, նույնիսկ, երբ նրանց սիրավեպն ավարտվեց)։
Պատմության մեջ հայտնի են այս շրջանի անվանի պահանույշներն (Ժաննա Բեքյու, Ժաննա Դե Տուրբե, Մադմուազել Լանգ, Մարգարիտա Բելանգեր և այլն), չնայած որ այս դրությունը ամենահարգվածը չէր։ Հերցենը «անցյալ և մտքեր»-ում՝ հիշելով 1830-1840-ական թվականները, նշել է։
Այնտեղ ընդհանրապես պլատոնական չարաճճիություններ չէին կատարվում։ Նրանք նույնսիկ ավարտվում էին ոչ թե դրամայով, այլ դեղատանը։ Բայց չկային գռեհիկ ինտրիգներ, որոնք ոչնչացնում էին կնոջը և նվաստացնում տղամարդուն, չկային սիրուհիներ (նույնիսկ այս ստոր բառը չկար)։ Հանգուցյալ, ապահով, արձակ, քաղքենի անառակությունը, պայմանագրային անառակությունը մեր շրջապատը շրջանցեց։ (մաս 1, Գլուխ 7)։
Սիրուհիները տիպիկ կերպարներից էին, որոնց նկարագրում էր Ի․ Ի․ Պանաևը[5]։
Պուրիտանական ժամանակաշրջանից հետո (XVIII—XIX դար)՝ պահանույշների հանդեպ վերաբերմունքը նորից հանդուրժողական է դարձել[5]։ Սիրուհու կարգավիճակը ռուսաստանում դարձավ առօրյա երևույթ, իսկ բուն հասկացությունը դարձել է ժամանակակից մշակույթի մաս[5][6][7][8]։ Ենթադրվում է, որ ժամանակակից պահանույշը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև խելացի[9][10]։
2008թ․-ին Եվգենի Դոդոլևը «Профиль» գործնական ամսագրում բերել է բարձրախավ սիրուհիների ժամանակակից դասակարգումը, բաժանելով իրենց երեք ենթախմբերի[11]։
Առաջինը՝Первая, ամենապահանջվածը՝ մայրաքաղաքի գեղեցիկ ուսանողներն են։ Իրենց սոցիալական կարգավիճակը և ունեցվածքը էական չէ։ Հիմնական կարևորությունը մոդելային արտաքինն է, հստակ արտանետված միամտությունը, հմայիչ (հաճախ արհեստական) դեբիլոթյունը, հմայիչ թարմությունը։ Եվ պայծառ հրեշտակային ժպիտը, որը չի համապատասխանում իրենց նյութապաշտ ներաշխարհի հետ։
Երկրորդ կատեգորիա՝ ավելի տարիքով կանայք (22-25 տարեկան)։ Իրենց պետք է փայլել հումորի զգացումով, ունենալ ինտելեկտով և հումանիտար գիտելիքներ(օրինակ ՝ լեզվական) ։
Իսկ երրորդ ենթախումբը՝ վարկանիշայինն է։ Իրենց կարելի է տեսնել նորաձևության ակումբների բեմերում, հեռուստատեսային էկրաններում, տղամարդկանց համար թիրախավորված ամսարգրերում։
2009 թվականին նույն ամսագրում հրապարակվել է նամանատիպ կանանց ավելի մանրամասն նկարագրում[12]՝ բաժանելով սիրուհիներին վեց դասի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.