From Wikipedia, the free encyclopedia
Սինտրա (պորտ.՝ Sintra; ['sĩtɾɐ]), քաղաք Պորտուգալիայում, Լիսաբոն շրջանի կազմում նույնանուն մունիցիպալիտետի կենտրոն։ Բնակչության թիվը քաղաքում 27 հազ. բնակիչ, մունիցիպալիտետում՝ 377,8 հազ.: Քաղաքը մտնում է Լիսաբոնյան մարզի Մեծ Լիսաբոն ենթամարզի մեջ։ Մտնում է Մեծ Լիսաբոն ագլոմերացիայի մեջ։ Հին վարչական բաժանմամբ մտնում էր Էշտրեմադուրա գավառի մեջ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սինտրա | |||||
պորտ.՝ Sintra | |||||
| |||||
Երկիր | Պորտուգալիա | ||||
Պատմական մարզ | Էշտրեմադուրա | ||||
Շրջան | [[Լիսաբոնի]] | ||||
Մունիցիպալիտետ | Սինտրա | ||||
Ներքին բաժանում | 20 շրջան (freguesias) | ||||
Քաղաքապետ | Ֆերնանդու Սեարա | ||||
Տվյալ կարգավիճակում | 1154 թվականից | ||||
Մակերես | 319,23[1] կմ² | ||||
ԲԾՄ | 317 մետր | ||||
Բնակչություն | 377 835[2] մարդ (2011) | ||||
Խտություն | 1148 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 219 | ||||
Փոստային դասիչ | 2714 | ||||
Պաշտոնական կայք | cm-sintra.pt | ||||
| |||||
Քաղաքը տեղակայված է Լիսաբոն քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքից 18 կմ հեռավորության վրա գտնվում է Ռոկա հրվանդանը՝ Եվրասիա մայրցամաքի ամենաարևմտյան կետը։
Մունիցիպալիտետը սահմանակից է. հյուսիսում՝ Մաֆրա մունիցիպալիտետ արևելքում՝ Լորեշ և Օդիվելաշ մունիցիպալիտետները հարավ-արևելքում՝ Ամադորա մունիցիպալիտետը հարավում՝ Օեյրաշ և Քաշքայշ մունիցիպալիտետները արևմուտքում՝ Ատլանտյան օվկիանոս։
Քաղաքը հիմնվել է 1154 թվականին։ Մինչ այդ այդ տեղում գտնվում էր նույնանուն ամրոց։
Սինտրան և նրա շրջակայքը հանդիսանում են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ այդ տարածքում գտնվող մեծաքանակ տեսարժանությունների պատճառով։
Քաղաքում է տեղակայված Սինտրայի Ազգային պալատը, իսկ լեռնային անտառապարկային գոտում (Serra de Sintra)՝ Պենա պալատը և կիսաքանդ Մավրերի ամրոցը։
Քաղաքից ոչ հեռու է գտնվում նրբաճաշակ Մոնսերատ պալատը և Կնգուղավորների վանքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.