From Wikipedia, the free encyclopedia
Սինթիա Էրիվո (անգլ.՝ Cynthia Erivo, հունվարի 8, 1987[1], Stockwell, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգչուհի և դերասանուհի։ «Թոնի» (2016), «Դրամա Դեսկ» (2016) և «Գրեմմի» (2017) մրցանակների դափնեկիր։
Սինթիա Էրիվո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 8, 1987[1] (37 տարեկան) |
Ծննդավայր՝ | Stockwell, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | երգչուհի, դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 7248827 |
cynthiaerivo.net |
Էրիվոն ծնվել է Լոնդոնի հարավային մասում՝ նիգերիացի ներգաղթյալների ընտանիքում և ավարտել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան[5][6]։
2013 թվականին Էրիվոն խաղացել է լոնդոնյան՝ «Մանուշակագույն դաշտերի ծաղիկներ» մյուզիքլում, իսկ դրանից առաջ խաղացել է բրիտանական՝ «Գործիր, քույրի′կ» մյուզիքլում[7][8]։ 2014 թվականին ձայնագրել է ամերիկյան՝ «Կուլիսների հետևում» ֆիլմի երգերից մեկը[6]։
2015 թվականին Էրիվոն մեկնել է ԱՄՆ, որտեղ նորամուտը նշել է բրոդվեյան բեմում՝ «Մանուշակագույն դաշտերի ծաղիկներ» մյուզիքլի նոր տարբերակով՝ մարմնավորելով Սելիայի կերպարը։ Դերը նրան մի շարք մրցանակներ է բերել, այդ թվում՝ «Թոնի»՝ մյուզիքլում կնոջ լավագույն դերի համար[9]։
2019 թվականին Էրիվոն մարմնավորել է Հարիեթ Թաբմենին «Հարիեթ» ֆիլմում, որի համար առաջադրվել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.