From Wikipedia, the free encyclopedia
Սինգապուրի ազգային պատկերասրահ, ազգային պատկերասրահ Սինգապուրի կենտրոնում։ Բացվել է 2015 թվականի նոյեմբերի 24-ին։ Թանգարանի ենթակայության ներքո է գտնվում աշխարհում սինգապուրյան և Հարավարևելյան Ասիայի արվեստի ամենամեծ հանրային հավաքածուն՝ շուրջ 8000 նմուշով։ Սինգապուրի ազգային պատկերասրահի նպատակն է ապահովել արվեստի և մշակույթի ըմբռնումն ու արժևորումը՝ ուշադրության կենտրոնում ունենալով Սինգապուրի մշակույթն ու ժառանգությունը, ինչպես նաև կապեր հաստատելով հարավարևելաասիական և աշխարհի մշակույթի հետ։
Սինգապուրի ազգային պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան և պատկերասրահ |
Երկիր | Սինգապուր |
Տեղագրություն | Downtown Core? |
Վայր | Սինգապուր |
Հասցե | 1 Saint Andrew's Road |
Հիմնադրվել է | 2005 |
Այցելուներ | 1 803 340 մարդ (2018)[1], 1 817 335 մարդ (2019)[2] և 748 526 մարդ (2021)[3] |
Կայք | nationalgallery.sg |
Պատկերասրահի շենքը գտնվում է Սինգապուրի Civic District-ում և բաղկացած է երկու ազգային ժառանգություն համարվող հուշարձաններից՝ Գերագույն դատարանի հին շենքը և Սինգապուրի քաղաքապետարանի շենքը, ինչպես նաև ունի 64000 կմ 2 համատեղ տարածք[4] և համարվում է վիզուալ արվեստի և Սինգապուրի ամենամեծ թանգարանը։ Սինգապուրի ազգային պատկերասրահի զարգացման ծրագրի վրա ծախսվել է 532 միլիոն սինգապուրյան դոլար (S$)[5][6]:
Արվեստների գլոբալ քաղաք դառնալու տեսլականը Սինգապուրը նախագծել է շուրջ երկու տասնամյակ, մասնակցել և ականատես է եղել առանցքային իրադարձությունների և փառատոների, ինչպիսիք են Սինգապուրի Բիենալեն, Սինգապուրի արվեստների փառատոնը և Սինգապուրի արվեստների շոուն։ Այդ իրադարձությունները օգնել են Սինգապուրին առաջ մղելու միջազգային ասպարեզում՝ կարևորելով այն որպես միջազգային արվեստի հանգույց, մի վայր, որտեղ գլոբալ արվեստի հանրությունը կարող է համախմբվել և համագործակցել։
2005 թվականի օգոստոսի 21-ին Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունն Ազգային տոնի իր ամենամյա ելույթում խոսեց Գերագույն դատարանի և քաղաքապետարանի շենքերն ազգային պատկերասրահի վերածելու նախագծի մասին[7]։ 2006 թվականի սեպտեմբերի 2-ին Տեղեկատվության, կապի և արվեստների նախարար Լի Բուն Յանգը 2006 թվականին Սինգապուրի Բիենալեի ժամանակ պաշտոնապես հայտարարեց Սինգապուրի ազգային պատկերասրահի ստեղծման մասին[8]։
Տեղեկատվության, կապի և արվեստների նախարարությունը իրականացրեց մի գործընթաց, որը հնարավորություն է տալիս շահառուներին և շահագրգիռ կողմերին իրենց փորձով ու տեսակետներով նպաստել նախագծին[8]։
Սինգապուրի ազգային պատկերասրահում ներկայացված է մոդեռն և ժամանակակից արվեստ, ինչպես նաև 19-րդ դարից մինչև մեր օրեր Սինգապուրի և Հարավարևելյան Ասիայի արվեստը։ Պատկերասրահն ունի երկու մշտական գործող սրահներ՝ DBS Սինգապուրի պատկերասրահ և UOB Հարավարևելյան Ասիայի պատկերասրահ։ Թանգարանի հավաքածուներում ներկայացվում են Սինգապուրի և տարածաշրջանային մշակույթների զարգացումը սոցիալ-տնտեսական, քաղաքական պատմության միջոցով։
Հավաքածուի համար հիմք են հանդիսացել 1976 թվականին Սինգապուրի ազգային թանգարանին հանձնված 93 աշխատանքները։ 2013 թվականին հավաքածուն կազմել է 8000 նմուշ։ Ազգային ժառանգության խորհուրդը հանդիսանում է հավաքածուի ներկայիս պահառուն։ Հավաքածուում ներկայացված են վաղ 20-րդ դարի նատուրալիստական կտավներից մինչև ժամանակակից վիդեո ինստալյացիաներ։ Հավաքածուն նաև ներառում է Հարավարևելյան Ասիայի միջազգային հեղինակության արվեստագետների, ինչպիսիք են Աֆանդին (Ինդոնեզիա), Լատիֆ Մոհիդին (Մալայզիա), Լե Պհեն (Վիետնամ), Մոնտիեն Բունման (Թաիլանդ), Ֆերնանդո Կուետո Ամորսոլնո (Ֆիլիպիններ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.