Սիմոնե Մարտինի
From Wikipedia, the free encyclopedia
Սիմոնե Մարտինի (իտալ.՝ Simone Martini) (1284[1][2][3][…] կամ 1280[4], Սիենա, Տոսկանա, Իտալիա[5] - օգոստոսի 1, 1344[1], Ավինյոն[5]), իտալացի նկարիչ։ Դուչչո դի Բուոնինսենյայի հետևորդը և աշակերտը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտինի (այլ կիրառումներ)
Սիմոնե Մարտինի իտալ.՝ Simone Martini | |
---|---|
Ծնվել է | 1284[1][2][3][…] կամ 1280[4] |
Ծննդավայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա[5] |
Վախճանվել է | օգոստոսի 1, 1344[1] |
Մահվան վայր | Ավինյոն[5] |
Քաղաքացիություն | Իտալիա[6] |
Մասնագիտություն | նկարիչ և մանրանկարիչ |
Ոճ | միջազգային գոթիկա և Սիենայի դպրոց |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Commemoration of Guidoriccio Da Fogliano at the Siege of Montemassi?, Annunciation with St. Margaret and St. Ansanus?, Orsini Polyptych?, Triptych of Saint Augustine?, Polyptych of Saint Dominique? և Fresque de Simone Martini? |
Ուսուցիչ | Ջոտտո դի Բոնդոնե |
Աշակերտներ | Լիպո Մեմմի |
Ազգականներ | Լիպո Մեմմի |
Simone Martini Վիքիպահեստում |
Կրել է ֆրանսիական ուշ գոթական արվեստի ազդեցությունը։ Տոսկանայից բացի, աշխատել է Նեապոլում (1317), Օրվիետոյում (1320), Ասսիզիում (1320-ական թվականներին)։ Մարտինիի ստեղծագործություններում («Մաեստա» որմնանկար Պալացցո Պուբլիկոյում, 1315, կոնդոտյեր Գվիդորիչչո դա Ֆոլիանոյի պատկերը, 1328, երկուսն էլ՝ Սիենայում, «Ավետում», 1333, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա և այլն) հետզհետե գերակշռող է դարձել ուշ ասպետական մշակույթին բնորոշ սպիրիտուալիստական նրբագեղությունը, սերը պաճուճավոր գծի և ուրվապատկերի հանդեպ, արտահայտիչ գուներանգը։ Աշխատելով Ավինյոնում՝ Մարտինին մտերմացել է Պետրարկայի հետ, նրա համար ստեղծել Լաուրայի դիմանկարը (կորել է) և Վերգիլիոսի ձեռագրի ֆրոնտիսպիսը (Ամբրոզիանա գրադարան, Միլան)։