![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/05/Matenadaran%252C_MS_3722%252C_Gospel%252C_Nakhijevan%252C_1304.jpg/640px-Matenadaran%252C_MS_3722%252C_Gospel%252C_Nakhijevan%252C_1304.jpg&w=640&q=50)
Սիմեոն (մանրանկարիչ)
From Wikipedia, the free encyclopedia
Սիմեոն (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), հայ մանրանկարիչ։ Ապրել է 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբներին, Նախիջևանում։ Հայտնի է 1304 թվականին պատկերազարդած և կազմած Ավետարանով (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ․ № 3722)։ Ձեռագրում տերունական պատկերներով ամբողջական թերթեր չկան, լուսանցքներում խորհրդանիշի հասցված հակիրճությամբ տրված են «Մկրտություն»-ը, «Խորհրդավոր ընթրիք»-ը, «Մուտք Երուսաղեմ»-ը և այլն։ Արտակարգ հարուստ են անվանաթերթերն ու լուսանցազարդերը։ Պատկերների հետաքրքիր ձևերն ու վառ, լուսավոր գույները ողջ ձեռագիրը համակում են տոնական, կենսախինդ տրամադրությամբ։
![]() |
Սա անձի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 371)։ ![]() |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիմեոն (այլ կիրառումներ)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/05/Matenadaran%2C_MS_3722%2C_Gospel%2C_Nakhijevan%2C_1304.jpg/640px-Matenadaran%2C_MS_3722%2C_Gospel%2C_Nakhijevan%2C_1304.jpg)