From Wikipedia, the free encyclopedia
Սիմեոն Սյունակյաց (ասորերեն՝ ܫܡܥܘܢ ܕܐܣܛܘܢܐ, հին հունարեն՝ Συμεών ὁ Στυλίτης, 389, Սիս, Կիլիկիա - սեպտեմբերի 2, 459, Քալաթ Սիման, Սիրիա), Ընդհանրական Եկեղեցու նշակավոր սուրբ, քրիստոնեական վանականության հիմնադիրներից մեկը։
Սիմեոն Սյունակյաց | |
---|---|
Ծնունդ | 389, Սիս |
Ծննդավայր | Սիս |
Վախճան | սեպտեմբերի 2, 459, Քալաթ Սիման |
Վախճան վայր | Church of Saint Simeon Stylites, Հալեպի մարզ, Սիրիա |
Եկեղեցի | ուղղափառություն |
Սրբացված կարգ | պատվելի և կաթոլիկ սուրբ |
Հիշատակության օր | Սեպտեմբերի 1 և Հուլիսի 27 |
Աշխատանք | վանական և stylite |
Երկիր | Սիրիա |
Աշակերտ | Antonius?[1] |
Սիմեոն Սյունակյացն ինքն անձամբ ոչ մի աշխատանք չի գրել. մի շարք գիտնականներ հավանական են համարում, որ նա գրաճանաչ չի եղել[2]։ Սիմեոն Սյունակյացի կյանքի և գործունեության վերաբերյալ կարևոր տեղեկություններ են հաղորդում մի շարք պատմական աղբյուրներ, որոնցից իր պարունակած կարևոր տեղեկություններով հատկապես աչքի է ընկնում դեռևս Սիմեոնի կենդանության օրոք Թեոդորետոս Կյուրացու կողմից գրված «Եկեղեցական պատմություն» աշխատությունը։ Սիմեոն Սյունակյացի կենսագրության մասին կարևոր տեղեկություններ են պարունակում նաև անհայտ հեղինակների կողմից ստեղծված նրա հունարեն[3] և ասորերեն[4] վարքերը, որոնք գրվել են սրբի վախճանից հետո։
Սիմեոն Սյունակյացը ծնվել է 389 թվականին Կիլիկիայի Սիս բնակավայրում՝ հունախոս քրիստոնյա գյուղացու ընտանիքում[5]։ Սկզբնական ժամանակ զբաղվել է հովվությամբ, սակայն մի անգամ եկեղեցում նա լսում է Ղուկասի Ավետարանի Զ, 21-26 հատվածը և որոշում իրեն ամբողջությամբ նվիրել Աստծուն։ Նա մտնում է վանք և մնում այնտեղ 10 տարի[6]։ Սակայն վանքի կյանքը նրան չի բավարարում, և նա որոշում է իրեն նվիրել խիստ ճգնակեցության։ Դրա համար ընտրում է մի անմարդաբնակ վայր և այնտեղ կառուցում մի սյուն, որի վրա էլ սկսում է բնակվել և ըստ ավանդության այլևս երբեք չի լքում այն։ Նա վախճանվում է 459 թվականին։ Սիմեոնի մահից հետո նրա ճգնավայրը դառնում է քրիստոնեական կարևոր ուխտատեղի, որն այժմ գտնվում է ժամանակակից Սիրիայի հյուսիսում և կրում է Քալաթ Սիման անվանումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.