From Wikipedia, the free encyclopedia
Սիլվիո Բեռլուսկոնի (իտալ.՝ Silvio Berlusconi, սեպտեմբերի 29, 1936[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4][5][6] - հունիսի 12, 2023[7], Միլան, Իտալիա[8]), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի նախարարների խորհրդի նախկին նախագահ (իտալ.՝ Presidente del Consiglio dei Ministri) (1994-1995, 2001-2006, 2008-2011 թվականներին), գործարար, ապահովագրական և անշարժ գույքի մագնատ, մեդիամագնատ, բանկերի և ԶԼՄ–ների սեփականատեր, Միլան ֆուտբոլային ակումբի սեփականատերը, Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, «FinInvest» ընկերության ամենամեծ բաժնետերը։
Սիլվիո Բեռլուսկոնի | |
Կուսակցություն՝ | Առա՜ջ, Իտալիա |
---|---|
Կրթություն՝ | Միլանի համալսարան (1961) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ձեռնարկատեր, Մեդիամագնատ և association football executive |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 29, 1936[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն[4][5][6] |
Վախճանի օր | հունիսի 12, 2023[7] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Միլան, Իտալիա[8] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Հայր | Լուիջի Բերլուսկոնի[9] |
Մայր | Ռոզա Բոսսի |
Ամուսին | Veronica Lario?[10] և Carla Dall'Oglio? |
Զավակներ | Pier Silvio Berlusconi?, Barbara Berlusconi?, Մարինա Բերլուսկոնի, Luigi Berlusconi? և Eleonora Berlusconi? |
Կայք՝ | silvioberlusconi.it |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Նա Միլանում միջին խավի ընտանիքի ավագ որդին էր։ Նրա հայրը Լուիջին (ծնված Սարոնոյում, 1908 թվականին – մահացած Միլանում, 1989 թվականին) աշխատում էր Ռասինի բանկում. մինչև 1957 թվականին դատախազ դառնալը. մայրը Ռոսա Բոսսին որին ասում էին Ռոսսելլա (ծնված Միլանում, 1911 թվականին – մահացած 2008 թվականին) տնային տնտեսուհի էր, նախկինում աշխատել էր որպես քարտուղարուհի Ֆիելիում։ Սիլվիոն ընտանիքում առաջին երեխան էր, քույրը Մարիա Անոնիետտան (ծնված Միլանում, 1943 թվականին – մահացած 2009 թվականին), նախկին բալետի պարուհի էր, եղբայրը Պաոլոն (ծնված Միլանում, 1949 թվականին), գործարար է։
Մեծացել է Իզոլա տարածաշրջանում՝ Վոլտուրնո փողոցում։ 1954 թվականին դասական կրթություն է ստացել Միլանի Սուրբ Ամբրոջիո սալեզյան (քահանայական) դպրոցում։ Ընդունվել է Պետական համալսարանի իրավագիտության բաժին, 1961 թվականին ավարտել գերազանց՝ առևտրային իրավունքին վերաբերվող ատենախոսությամբ պրոֆեսոր՝ Ռեմո Ֆրանչեսկելիի ղեկավարությամբ[18]։ Միլանի Մանցոնի գովազդային գործակալության կողմից ատենախոսությունը պարգևատրվել է հինգ հարյուր հազար լիրայով[19]։ Ավարտելուց հետո չի անցել զինվորական ծառայություն[20]։
1964 թվականին Բերլուսկոնին ծանոթացել է Կարլա Էլվիրա Լուչիա Դալլ'Օլիոյի հետ (ծնված՝ 1940 թվականին Սպեցիայում), ամուսնացել նրա հետ 1965 թվականի մարտի 6-ին և ունեցել երկու երեխա՝ Մարիյա Էլվիրան, որին անվանում էին Մարինա (ծնված՝ 1966 թվականի օգոստոսի 10-ին Միլանում)[21] և Պիեր Սիլվիոն (ծնված՝ 1969 թվականի ապրիլի 28-ին Միլանում)[22]։ 1980 թվականին Միլանի Մանցոնի թատրոնում ծանոթացել է դերասանուհի Վերոնիկա Լարիոյի հետ, իրական անունը՝ Միրիամ Բարտոլինի (ծնված՝ 1956 թվականին Բոլոնիայում)[23]։ Նրանց միջև սիրավեպ է սկսել, Բերլուսկոնին Վերոնիկային իր մոր հետ տեղափոխել է բնակվելու Միլան՝ Ֆինինվեստ գործող նստավայր Ռովանի փողոցի վրա։ 1985 թվականին Բերլուսկոնին բաժանվել է Կարլա Դալլ'Օլիոյից և օրինականացրել կապը Վերոնիկայի հետ, իսկ 1990 թվականին ավանդական կերպով ամուսնացել նրա հետ երեխաների՝ Բարբարայի (ծնված՝ 1984 թվականին), Էլեոնորայի (ծնված՝ 1986 թվականին), և Լուիջիի (ծնված՝ 1988 թվականին) ծնունդից հետո։ 2009 թվականի մայիսի 2-ին Վերոնիկա Լարիոն ապահարզան է պահանջում Բերլուսկոնիից։
2012 թվականին Բերլուսկոնին ամուսնանում է մոդել՝ Ֆրանչեսկա Պասկալեի հետ (ծնված՝ 1984 թվականին Նեապոլում)[24], «Սիլվիո կարոտում ենք քեզ» ակումբի հիմնադիրներից և 2009 թվականի նահանգային ընտրություններում թեկնածու[25] (թեև 2011 թվականի հունվարից հայտարարվել էր նոր զուգընկերուհու մասին, սակայն ինքնությունը չէր բացահայտվել)[26]։
1974 թվականից մինչև 2013 թվականը[27] Բերլուսկոնիի պաշտոնական նստավայրը Արկորեյում էր (Վիլլա Սան Մարտինո, 17-րդ դար), որը գնվել է անհետացած մարկիզ Կամիլլոյի դուստր և ժառանգ՝ Աննամարիա Կազատի Ստամպա դի Սոնչինոյի կողմից[27]։
Առանձնատունը որոշակի հողատարածքով հանձնվել է 750 միլիոն լիրայով, 1983 թվականին ընդունվել է Կարիպլո գործակալության կողմից որպես երաշխիք 7 միլիարդ լիրայով վարկ ստանալու համար[28]։
2013 թվականի սեպտեմբերից Բերլուսկոնին բնակվում է Հռոմում՝ Պլեբիշիտո փողոց Պալացցո Գրացիոլի[29]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.