From Wikipedia, the free encyclopedia
Սիլլայի ճակատամարտ (նորվ.՝ Affæren ved Silden or Affæren), անգլո-դանիական պատերազմների մաս կազմող ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1810 թվականի հուլիսի 23-ին Դանիա-Նորվեգական միացյալ ունիայի և Մեծ Բրիտանիայի ռազմական նավատորմերի միջև։
Թվական | հուլիսի 23, 1810 |
---|---|
Մասն է | Gunboat War? |
Վայր | Սիլլա, Նորվեգիա |
Հակառակորդներ | |
Դանիա-Նորվեգական ունիա | Միացյալ Թագավորություն |
Հրամանատարներ | |
անհայտ | անհայտ |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Զինված բախուժը տեղի է ունեցել ժամանակակաից Նորվեգիայի Սիլլա կղզու մոտ։ Ճակատամարտի ընթացքում բրիտանական երկու ֆրեգատները ոչնչացրել են երեք կամ չորս դանիա-նորվեգական հրետանավակներ։
Ճակատամարտի ավարտի վերաբերյալ Դանիա-Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի տեսակետները և ընկալումները բավականին տարբեր են և հակասական[1]։
Սիլլայի ճակատամարտը ընթացել է 1810 թվականի հուլիսի 23-ին։ Այս ժամանակ Դանիա-Նորվեգական ունիայի ռազմական նավատորմը բաղկացած էր ընդամենը երեք երկկայմ առագաստանավերից։ Ճակատամարտին մասնակցել են նաև մի քանի այլ նավեր։
Բրիտանական ֆրեգատները կապիտան Ռիչարդ Բայրոնի գլխավորությամբ հարձակում գործեցին Դանիայի նավատորմի վրա հուլիսի 23-ի կեսօրին։ Նորվեգիայի ափերի մոտ գտնվող թնդանոթներից մեկը կարողացավ խոցել բրիտանական մեկ ռազմանավ։
Զոհվեցին մի քանի բրիտանացի զինվորներ։ Չնայած սրան բրիտանացիները կարողացան գրավել ռազմական բազան։ Դանիայի նավերը հանձնվեցին։
Ճակատամարտի ընթացքում բրիտանական նավերը հարձակվել են նաև քաղաքացիական շրջագայության համար նախատեսված նավի վրա։ Բրիտանացի զինվորները հարձակվեցին նույնիսկ տեղի ֆերմային տնտեսությունների վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.