Սիլիկաթերմիա՝ մետաղների օքսիդները (հանքաքար, խտանյութ) սիլիցիումով վերականգնելու միջոցով մետաղների և համաձուլվածքների ստացման եղանակ։ Սիլիկաթերմիան մետաղաթերմիական պրոցեսի տարատեսակն է (տես Մետաղաթերմիա)։ Իրականացվում է օջախային կամ էլեկտրական վառարաններում՝ որոշ ֆեռոհամաձուլվածքների արտադրության ժամանակ, ինչպես նաե մագնեզիումը և այլ ալկալիական և հողալկալիական մետաղներն ու համաձուլվածքները վակուումում վերականգնելու դեպքում (վակուումային սիլիկաթերմիա)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/b/bf/CC_BY-SA_icon_80x15.png) |