From Wikipedia, the free encyclopedia
Սիենֆուեգոս (իսպ.՝ Cienfuegos, [sjemˈfweɣos]), քաղաք Կուբայում, նույնանուն նահանգի կենտրոնը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սիենֆուեգոս | |||
| |||
Երկիր | Կուբա | ||
Համայնք | Cienfuegos Province? | ||
Հիմնադրված է | ապրիլի 22, 1819 թ. | ||
Մակերես | 333 կմ² | ||
ԲԾՄ | 25 մետր | ||
Բնակչություն | ▼164 924 մարդ (2012) | ||
Ժամային գոտի | UTC-5 | ||
Հեռախոսային կոդ | 43 | ||
Փոստային դասիչ | 55100–55500 | ||
Ավտոմոբիլային կոդ | CF | ||
| |||
Գտնվում է Կարիբյան ծովի ափին՝ Սիենֆուեգոս ծովախորշի արևելյան ափին[1], Հավանայից 250 կմ հարավ-արևելք[2]։
Քաղաքը 1819 թվականին հիմնադրել են ֆրանսիացի ներգաղթյալները[1], կոչվել է Ֆերնարդինա դե Խագուան (Fernardina de Jagua)։ Քաղաքը ժամանակաից անվանումը ստացել է 1829 թվականին։ Հաճախ սխալմամբ համարվում է, որ վերանվանվել է ի պատիվ Կամիլո Սիենֆուգոսի, սակայն իրականում կոչվել է Կուբայի իսպանացի գեներալ-կապիտան (նահանգապետ) Խոսե Սիենֆուեգոս Հովելյանոսի պատվին։
1887-1889 թվականներին այստեղ կառուցվել է «Թերի» թատրոնը (ճարտարապետ՝ Լ․Սենչես Մարմոլ)[1]։
Իսպանա-ամերիկյան պատերազմ>ից հետո 1898 թվականի մայիսի 11-ին ԱՄՆ զորքերը մարտով գրավել են Սիենֆուեգոսը։ 1924 թվականին քաղաքի բնակչության թիվը կազմում էր 73 480 մարդ[3]։
1925 թվականին Սիենֆուեգոսի Ազգային աշխատանքային կոնգրեսում ստեղծվել է Կուբայի աշխատավորների ազգային կոնֆեդերացիան[4]։
1956 թվականի սեպտեմբերի 5-ին քաղաքում սկսվել է ռազմածովային կայազորի ապստամբությունը Ֆ.Բատիստայի դիկտատուրայի դեմ, սակայն այն ճնշվել է։ 1958 թվականի սեպտեմբերին Սիենֆուեգոսում նոր ապստամբություն է սկսվել[4]։
1959 թվականին Կուբայի հեղափոխության հաղթանակից հետո այստեղ սկսվել է զարգանալ արդյունաբերությունը։ 1964 թվականի հոկտեմբերին իր աշխատանքն է սկսել «José Gregorio Martínez» դիզելային շարժիչների արտադրության գործարանը[5][6]։ Կառուցվել է նաև «Պունտա Գորդա» հանգստի գոտին[1]։
1970 թվականին բնակչության թիվը կազմում էր 85,2 հազար բնակիչ, քաղաքը քիմիական, սննդի (այդ թվում՝ պտղահումքային), ծխախոտի, կաշվի-կոշիկի և տեքստիլ արդյունաբերության, շինանյութերի արտադրության և նավաշինության կենտրոն էր։ Այստեղ գործում էին ՋԷԿ և խեցգետին որսալու ֆլոտիլիա[1][2]։
1980-ականների սկզբին քաղաքն իրենից ներկայացնում էր վարչական, կրթական և առևտրաարդյունաբերական կենտրոն՝ 100 հազար բնակչությամբ։ Բացի սննդարդյունաբերական ձեռնարկություններից, այստեղ կառուցվել են ազոտական պարարտանյութերի արտադրության գործարան[7], կերային խմորիչների արտադրության գործարան, գլյուկոզայի արտադրության գործարան, ձկնաբուծական կոմբինատ, ցեմենտի գործարան, մի քանի մեքենաշինական գործարաններ։ Միևնույն ժամանակ սկսվել է կղզու խոշորագույն նավթավերամշակման գործարանի և առաջին ԱԷԿ-ի շինարարության նախապատրաստումը[5]։
2005 թվականին քաղաքի պատմական կենտրոնը մտցվել է Համաշխարհային ժառանգության ցանկ։
Ներկայումս Սիենֆուեգոսը խոշոր ծովային նավահանգիստ է, շաքարի, ծխախոտի և սուրճի վաճառքի կենտրոն։ Քաղաքում կա նավթարդյունաբերական գործարան։
Seamless Wikipedia browsing. On steroids.