From Wikipedia, the free encyclopedia
Սիգետ փառատոն (հունգ.՝ Sziget, տառացիորեն «Կղզի») —ամենամյա երաժշտական փառատոն, Եվրոպայում խոշորագույններից մեկը (ավելի քան 440 000 հաճախորդ 2014 թվականին[1])։ Անց է կացվում 1993 թվականից Օբուդա կղզու վրա, Բուդապեշտ։ Փառատոնին ելույթ են ունենում ամենատարբեր ժանրերում աշխատող կոլեկտիվներ։
Թվական | 1993 թվականից մինչ օրս |
---|---|
Վայր | Հունգարիա |
Վեբկայք | http://szigetfestival.ru |
Փառատոնը հայտնի է արևմտյան Եվրոպայի բնակիչների շրջանում։ Մասնակիցների մոտ 50 %-ը գալիս է արտասահմանից. զբոսաշրջիկներ ավելի շատ գալիս են Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից։
Առաջին Sziget-ը կազմակերպվեց 1993 թվականին, այնտեղ ելույթ ունեցան միայն հունգարացի երաժիշտները։ Այն ժամանակ փառատոնը կոչվում էր Diaksziget, որը հունգարերենից թարգմանաբար նշանակում էր «ուսանողական կղզի», իսկ հիմա՝ պարզապես «կղզի»։ 1993-ին Sziget հաճախեցին 43000 մարդ, հիմա փառատոն են գնում տարեկան մոտ 400 000 մելոման[1]։
Փառատոնի հաճախորդները մեկ շաբաթվա ընթացքում կարող են ծանոթանալ երաժշտության բավականին լայն սպեկտրի հետ. սկսած ավանդական ալժիրական երգերից մինչև կանադական խենթ ինդաստրիալը, ամերիկյան հարդ-կորից մինչև լոնդոնյան նուրբ դիջեյները։ Բացի երաժշտությունը Սիգետում անցեն կացվում բազմաթիվ մշակութային միջոցառումներ՝ ներառած կինոդիտումները, մարզային միջոցառումները, գեղանկարչական ցուցահանդեսներ և պատկերասրահներ, թատերական և կրկեսային ներկայացումներ, բանավեճի ակումբներ, լեզվական դպրոցներ, մանկական ծրագրեր, շահումային խաղարկություններ, բարեգործական ակցիաներ և այլն։
2009 թվականին փառատոնի հյուրերը դիտեցին մոտ 250 ծրագիր 60 հարթակների և բեմերի վրա։
Sziget-ն իր հյուրերին առաջարկում է շատ ծառայություններ. լվացքատուն, փոստարկղ և պահասենյակ երեխաների ամենօրյա խնամքի համար։ Բանկոմատները տեղադրված են փառատոնի ողջ տարածքով, ուստի հաճախորդները կարող են մուտքի վճարման համար օգտվել կրեդիտային քարտերից հենց կասսայում։ Առկա է դեղատուն, գտնված իրերի բյուրո, չհրկիզվող պահարան, շրջօրյա բուժ.սպասարկում, ինֆորմացիոն կենտրոն, որը ինֆորմացիա է տրամադրում ցանկացած լեզվով և այլ ծառայություններ։ Ինֆորմացիոն սեղանները և հատուկ ինֆորմացիոն հարթակները օգնում եմ ավելի լավ կողմնորոշվել տեղանքում։ Փառատոնի հաճախորդները կարող են նաև դիմել «շարժական» ինֆորմացիոն խմբերի ղեկավարներին։
Փառատոնում աշխատում են հինգ խոհարարական կենտրոններ։ Առաջարկվում են բազմազան կերակրատեսակներ. հոթ-դոգ, կարկանդակներ, միրգ, թխվածքաբլիթներ, խորոված, սանդվիչ, ծովամթերքներ, պիցցա, բլիթներ, կարտոֆիլի ֆրի, բուսակերների համար ուտեստներ, բիոմթերքներ, չրեր, պաղպաղակ և այլն։ «Ազգային խոհանոցի» բազմազան աշխարհը ներկայացվում է մեքսիկական կերակրատեսակներով, բրազիլական քաղցրեղենով, իտալական մածուկներով և ավանդական հունգարական խոհանոցով։
Կղզի հասնել հեշտ է հասարակական տրանսպորտով։ Կազմակերպիչները Sziget-ի հյուրերին ապահովում են քաղաքամերձ ավտոբուսներով, Պեշտից Բուդա տանող լաստանավերով և տաքսիներ՝ հատուկ գներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.