From Wikipedia, the free encyclopedia
Սթիվ Օսթին (ծնված որպես Սթիվ Ջեյմս Անդերսոն Steven James Anderson, ավելի ուշ՝ Սթիվեն Ջեյմս Ուիլյամս Steven James Williams, դեկտեմբերի 18, 1964, Օստին, ԱՄՆ), առավել հայտնի իր «Սառցե գունդ»[1] Սթիվ Օսթին (անգլ.՝ Stone Cold Steve Austin) ռինգային/ հեռուստատեսային անվամբ, ամերիկացի կինոյի և հեռուստատեսության դերասան, նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Որպես ռեստլեր հանդես է եկել այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են «WCW»-ն, «ECW»-ն և «WWF»-ը, որտեղ էլ հասել է մասնագիտական կարիերայի բարձրակետին ու համաշխարհային ճանաչման։
Սթիվ Օսթին Steve Austin | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1964 (59 տարեկան) |
Ծննդավայր | Վիկտորիա, Տեխաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Հյուսիսային Տեխասի համալսարան |
Կարողություն | $ 45 միլիոն (2014) |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), պոդքաստեր և հնչյունավորող |
Աշխատանք | 1989–2003 (ռեստլեր) 1998–այժմ (դերասան) |
Ամուսին | Քեթրին Բերհուս (1990–1992) Ջեննի Քլարկ (1992–1999) Դեբրա Մարշալ (2000–2003)Քրիստին Ֆերիս (2009–այժմ) |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հոլիվուդյան շիկահերներ |
Երեխաներ | Ստեֆանի Ուիլյամս (ծ. 1991) Կեսիդի Ուիլյամս (ծ. 1996) Ջեյդ Ադամս |
Կայք | Broken Skull Ranch |
Stone Cold Steve Austin Վիքիպահեստում |
Ըստ «WWE»-ի գործադիր տնօրեն և նախագահ Վինս Մաքմահոնի` արդյունաբերության պատմության մեջ Օսթինը եղել է ամենաշահութաբեր ռեստլերը։ 2009 թվականին դարձել է WWE-ի փառքի սրահի անդամ։
Մասնագիտական կարիերայի ընթացքում Օսթինն ընդհանուր առմամբ նվաճել է 20 չեմպիոնական տիտղոս։ Բացի այդ, հաղթել է նաև 1996 թ. «Ռինգի արքա» և 1997, 1998 և 2001 թթ. «Թագավորական կռիվ» մրցույթները։ 2003 թ. վճռել է վաղաժամ հեռանալ կարիերայից՝ ծնկի և պարանոցի շրջանում ձեռք բերած բազմաթիվ վնասվածքների պատճառով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.