From Wikipedia, the free encyclopedia
Սթիվ ՄաքՔերի (անգլ.՝ Steve McCurry, փետրվարի 24, 1950[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի ֆոտոլրագրող, առավելապես հայտնի իր հեղինակային «Աֆղան աղջիկը» լուսանկարի շնորհիվ, որն առաջին անգամ հայտնվել է National Geographic ամսագրի շապիկին։
Սթիվ ՄաքՔերի անգլ.՝ Steve McCurry | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1950[1][2][3] (74 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փենսիլվանիա նահանգի համալսարան |
Երկեր | Աֆղան աղջիկը |
Մասնագիտություն | լուսանկարիչ, ֆրիլանսեր և ֆոտոլրագրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Magnum Photos |
Կայք | stevemccurry.com |
Ստորագրություն | |
Steve McCurry Վիքիպահեստում |
ՄաքՔերին ծնվել է Ֆիլադելֆիայում[4], սովորել է Փենսիլվանիա նահանգի համալսարանում։ Ի սկզբանե ուսումնասիրել է կինեմատոգրաֆիա և կինո, բայց ի վերջո ստացել է թատերագետի աստիճան և գերազանցությամբ ավարտել համալսարանը 1974 թվականին։ Համալսարանական The Daily Collegian թերթի համար լուսանկարներ պատրաստելու ժամանակ սկսել է հետաքրքրվել լուսանկարչությամբ[5]։
Ֆոտոլրագրությամբ սկսել է զբաղվել Աֆղանական պատերազմի ժամանակ։ Տեղական հագուստ հագած՝ նա հատել է աֆղանա-պակիստանյան սահմանը վերահսկվող տարածքներում։
Նրա լուսանկարները հակամարտության առաջին լուսանկարներն էին և լայնորեն հրապարակվում էին․ նա նվաճել է Ռոբերտ Կապայի ոսկե մեդալը՝ որպես լավագույն արտասահմանյան ֆոտոթղթակից։ Հետագայում ՄաքՔերին շարունակեց պատրաստել միջազգային հակամարտությունների վերաբերյալ ֆոտոռեպորտաժներ, այդ թվում՝ Իրան-իրաքյան պատերազմի, Լիբանանի, Կամբոջայի, Ֆիլիպինների քաղաքացիական պատերազմների, Պարսից ծոցի պատերազմի մասին։
Նրա աշխատանքները հրապարակվել են ամբողջ աշխարհի զանազան ամսագրերում, սակայն առավել հաճախ National Geographic-ում։ 1986 թվականին դարձել է Magnum Photos-ի անդամ։
ՄաքՔերին արել է իր ամենահայտնի լուսանկարը՝ «Աֆղան աղջիկը» Փեշևարայի մոտ գտնվող փախստականների համար նախատեսված ճամբարում։ Լուսանկարն անվանվել է National Geographic-ի պատմության «ամենահայտնի լուսանկար», և նրա դեմքը հայտնի է դարձել 1985 թվականի ամսագրի համարի շապիկին տեղադրվելուց հետո։ Լուսանկարը նաև լայնորեն օգտագործվել է բրոշյուրներում, պաստառներում և Amnesty International-ի օրացույցներում։
«Աֆղան աղջկա» ինքնությունը 17 տարի շարունակում էր մնալ անհայտ, մինչև ՄաքՔերին և National Geographic-ի անձնակազմը 2002 թվականին գտան Շարբաթ Գուլա անունով կնոջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.